Արխիվ ՝ Մարտ, 2012
Խորհուրդներ պահք պահողներին
Այս հոդվածում տրվում են խորհուրդներ այն մասին, թե որն է պահք պահելու ճիշտ ձևը: Պատմվում է այն մասին, թե ինչ չի կարելի ուտել և ինչպիսի գործողություններից է անհրաժեշտ հրաժարվել: Ինչպես նաև պահեցողության մյուս ոչ պակաս կարևոր կողմի մասին է գրված: Թե ինչ է խրախուսվում անել պահքի ժամանակ, ինչ գործեր են պետք և ինչ հոգեվիճակ:
Օրվա Խորհուրդ #17 (վստահություն)
Առողջ ու ապրեցնող հավատքը մեծ վստահություն է Աստծո հանդեպ, վստահություն, որը մշտապես ուղեկցվում է լավատեսությամբ.
«…Նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն» (Եբր. 11:6)։
Օրվա Խորհուրդ #16 (փնտրել վերին բաները)
Եթե Հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը (Կող. 3:1): Մեծ Պաքի վերջնանպատակը Սուրբ Հարության տոնին «արժանորեն» պատրաստվելն է` մաքրելով հոգին մահվան տանող մեղքերից ու աղտերից, որպեսզի մենք էլ, նորոգվելով Քրիստոսի Հարության ավետիսով, Հարություն առնենք Քրիստոսի հետ:
Սուրբ Պողոս առաքյալը խրատում է ,,,
Օրվա Խորհուրդ #15 (դարձ)
Աստծո համար գոյություն չունեն անդառնալիորեն կորած ու մոլորված մարդիկ: Տերը սիրով սպասում է
իր մոլորված ու մեղավոր որդիների դարձին դեպի Ինքը և սիրով ընդունում է մեզ.
«Աստծու հրեշտակների առաջ ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկ. 15:10):
Օրվա Խորհուրդ #14 (ճշմարիտ հովիվ)
Իսկապես, ինչպես յուրաքանչյուր լավ հովիվ պատրաստ է հանուն իր գառների զոհել
սեփական կյանքը, այնպես էլ Աստվածորդին` Ճշմարիտ ու Բարի Հովիվը, զոհեց Ինքն Իրեն հանուն իր
Սուրբ Եկեղեցու, հանուն քրիստոնյաների` խաչվելով մեր մեղքերի ներման համար …
Մեկնաբանություններ