Արխիվ ՝ Փետրվար, 2012

Օրվա Խորհուրդ # 2 (ապաշխարություն)

Գաղտնիք չէ` պահքի նպատակն առաջնահերթ հոգու մաքրությունն է` ապաշխարությունն ու ազատագրումը ամեն տեսակ չարությունից, անիրավությունից ու մեղքից: Թե ինչպե՛ս պետք է հասնել այդ մաքրությանը այսօր մեզ պատգամում է Աստված. «Եկե՛ք խոսենք իրար հետ, -ասում է Տերը.-եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1:18-19):

Կարդալ ամբողջը

Օրվա խորհուրդ #1 (ներողամտություն)

Այսօր Աստվածաշնչյան ըներցման մեջ կարդում ենք. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14): Ե՛կ, սիրելի՛ ընթերցող, Մեծ Պահքի մեկնարկն արդյունավորենք մարդկանց ներելու պատրաստակամությամբ, ներենք բոլորին, ովքեր մեղք են գործել մեր հանդեպ, ներենք բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են մեզ:

Կարդալ ամբողջը

Պահքը և Ասվածաշունչը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում պահքի մասին, նախ եկե՛ք հասկանանք, թե ի՞նչ է պահքը: Հայոց դասական բառարաններից ` «Հայկազյան բառարանը» մեկնաբանում է պահքը որպես` «կերակրի ժուժկալություն»: Աստվածաշունչ մատյանն էլ պահքը հիմանականում ներկայացնում է որպես հրաժարում կերակրից (ծոմ) ,սակայն նկատենք, որ դրա տակ միևնույն ժամանակ դնում է հոգևոր խոր բովանդակույթուն:

Կարդալ ամբողջը

Ինքնաճանաչում սովի միջոցով

Ինչ եմ ես ուտում, ինչ եմ «լցնում» ես իմ մեջ, ինչով եմ ես «լցվում»: Ես այն եմ, ինչով սնվում եմ, եւ ես այնպիսին եմ, ինչպես սնվում եմ, եւ ես այնքան եմ, ինչքան սնվում եմ: Ճանաչողության նպատակով մարդը պետք է ձգտի ինքն իրեն զննելով հասկանալ, թե ինչն է իրեն տալիս հագեցվածության, բավարարվածության զգացողություն, երբ է զգում, որ կշտացած է …

Կարդալ ամբողջը

Գազար կորեական եղանակով

1կգ. գազարը քերում ենք երկարությամբ, վրան լցնում 5-7 գդալ քացախ, կորեական գազարի համար պատրաստի համեմունք 2-3 թեյի գդալ ,որը վաճառվում է գրեթե բոլոր խանութներում: Ինձ հանդիպած բոլոր համեմունքներից …

Կարդալ ամբողջը

Մյուսլի

Կես բաժակ հում “գերկուլեսը” խառնում ենք մրգերի, չրերի, չամիչի և , ըստ ճաշակի, շաքարավազի կամ մուրաբայի հետ ,վրան լցնում եռացրած ջուր: Այնուհետև պիալաի կամ բաժակի բերանը ծածկում ենք, թողնում ամբողջ գիշերը …

Կարդալ ամբողջը

«Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ

Լուսինե ԱգուլեցիԱյս տեսանյութը նկարահանվել է դեռ անցյալ տարի Ազատություն Ռադիոկայանի կողմից, սակայն իր արժեքը իհարկե չի կորցրել: Նկարիչ Լուսինե Ագուլեցին պատմում է անցյալի ավանդույթներից մեկի մասին: Մեծ պաքհի ծիսական տիկնիկ՝ ակլատիզի մասին:

Կարդալ ամբողջը

Ի՞նչ չի կարելի ուտել պահքի ընթացում

Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Հրաժարվում են նաև սեռական հարաբերություններից, ալկոհոլային խմիչքներից, թմրանյութեր պարունակող ապրանքատեսակներից(ծխախոտ):

Կարդալ ամբողջը

Մահաթմա Գանդի – Պահքի և աղոթքի մասին

Մահաթմա Գանդին պահքի մասին Այս հոդվածում կարդացեք մեծ մարդասեր Մահաթմա Գանդիի խոսքը պահքի , ծոմապահության, աղոթքի , անկեղծ նվիրման և ինքնահերքման մասին:

Կարդալ ամբողջը

Սովաբուժությունը և նրա բարիքները

Այս հոդվածը պատմում է սովաբուժության մասին: Տարբերակում են «թաց» և «չոր» ռեժիմներ: Ամբողջ բուժական մեխանիզմը գտնվում է մեր օրգանիզմում, ու տրված է բնությունից: Սովաբուժությունը օգտակար է նաև մտավոր գործունեության համար…

Կարդալ ամբողջը