Արխիվ ՝ Փետրվար, 2012

Շոգեխաշած կաղամբ

4-5 միջին չափսի սոխ 1 միջին չափսի կաղամբ 1-2 ճ/գ տոմատ 2-3 թ/բ ջուր Ձիթայուղ Աղ, կարմիր և սև պղպեղ : Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով …

Կարդալ ամբողջը

Մեծ Պահք (Ներածություն)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (49 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #4 (հրեղեն աղոթք)

«… Աղոթեցե՛ք Տիրոջը անկեղծ սրտով» (Հովել 1:14). Եկեղեցու Սուրբ Հայրերը մարդուն համեմատում են նմանեցնում են բուրվառի, կրակը բուրվառի ներսում` մարդկային սրտի, իսկ խունկը` աղոթքի: Որքան թեժ է կրակը, այսինքն` կրակոտ ու անկեղծ է սիրտը, այնքան ավելի անուշաբույր կլինի քո աղոթքը: Պահքի ժամանակ ջանա ավելի բորբոքել սրտիդ հուրը և անկեղծորեն աղոթել Տիրոջը:

Կարդալ ամբողջը

Թաբուլե

Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

Կարդալ ամբողջը

Բողկով աղցան

Սպիտակ կամ սև 2 հատ բողկը քերում ենք միջին չափսի քերիչով, վրան ավելացնում 1 գլուխ կտրատած սոխ, կիտրոնի հյութ կամ 1 թ. գդալ քացախ, սև պղպեղ, աղ, 2 ճ. գդալ ձեթ, Այդ ամենը լավ խառնել և աղցանն արդեն կարող եք մատուցել: Ոչ պահքային օրերին շատ համեղ է լինում, երբ աղցանին ավելացնում ենք նաև 2 ճ. գդալ թթվասեր:

Կարդալ ամբողջը

Գազարով և բրնձով փլավ

1-2 հատ գազարը քերել միջին չափսի քերիչով, ձեթի մեջ տապակել, երբ գազարը մի փոքր կփափկի, ավելացնել գդալի ծայրով շաֆրան, 1 թ. գդալ քարի և կես թ. գդալ անիսոն, այդ ամենը երբ մի փոքր ձեթի մեջ տաքանա, ավելացնել 1 բաժակ բրինձ, լավ խառնել, 2 րոպե տապակել և վրան լցնել 2 բաժակ սառը ջուր, աղ , և եփել մինչև, որ բրինձը պատրաստ կլինի:

Կարդալ ամբողջը

Կանաչ լոբին ընկույզով

  • 1 կգ. լոբի
  • 100 հատ ընկույզ
  • 2 գլուխ սոխ
  • 4 պճեղ սխտոր
  • համեմ, սամիթ,մաղադանոս
  • 1 հատ կծու բիբար

Կարդալ ամբողջը

Ֆրանսիական վինեգրետ

Ներկայացված է ֆրանսիական վինեգրետի պատրաստման դեղատոմսը, զուտ բուսական համեղ և առողջարար սննունդ:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ # 3

Ժողովրդական խոսքն ասում է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Աստծո Խոսքը, սակայն այս մտքին համամիտ չէ. Աստված գիտի, որ մոլորության խոտոր ճանապարհին հայտնված անձը կարող է շտկել իր սխալը, փոխվել ու դառնալ դեպի արդարությունը: Եթե դու հիմա Աստծուն մեջքով ես կանգնած, ապա ճիշտ ժամանակն է, որ լսես Տիրոջ ձայնը և դեմքով դառնաս դեպի Նա. «Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմածություն անի, – ապրելով ապրելու է ու չի մեռնելու։

Կարդալ ամբողջը

Պահքային Օրեր

Այս հոդվածը կարդալով դուք կիմանաք Հայ Առաքելական Եկեղեցու պահքային օրերի մասին: Ի՞նչպիսի պահքային օրեր կան, շատ են արդյո՞ք, ի՞նչ կառուցվածք ունի տարին պահքային օրերի տեսանկյունից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի համաձայն Տարվա 365 օրերը բաժանվում են 3 հիմնական խմբերի …

Կարդալ ամբողջը