Արխիվ ՝ Փետրվար, 2012

սբ. Գ. Նարեկացի «Մատյան Ողբերգության» – Բան Ա

Գրիգրոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» (աշխարհաբար աուդիոգիրք), բան Ա.

Կարդալ ամբողջը

Մատյան Ողբերգության (աուդիոգիրք)


Պահք.info կայքը սկսում է հրապարակել սբ.Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ը աշխարհաբար աուդիոտարբերակով:
սբ. Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգությանը» հանդիսանում է ինքնամաքրագործ կատարսիստիկ մտքի համաշխարհային մակարդակի գլուխգործոց: Այն հայտնի է նաև իր հրաշագործ …

Կարդալ ամբողջը

Մեծ Պահք (տեսանյութ)

Կարդալ ամբողջը

Մեծ պահք – Ավագ Շաբաթ

Մեծ Պահքի վերջին շաբաթը անվանվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Տերունական Սուրբ Հարությանը: Ավագ Երեքշաբթին «Տասը կույսերի» առակի հիշատակության օրն է …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #11 (խաղաղություն)

Մարդկության պատմության մեջ չես գտնի ավելի մեծ չարիք, քան պատերազմենրը, որոնք որպես հետևանք
սփռում են մահ, ավերածություն, արյուն ու թշնամություն: Աստված, սակայն, խաղաղության ու սիրո
Աստված է, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը կոտրում ու ոչնչացնում է թշնամության ամեն նշույլ, և
Տերը խաղաղություն է ավետում.

«…Այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն
սովորի պատերազմել» (Միք. 4:3):

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #10 (կռապաշտություն)

Թվում է, թե հեռավոր անցյալում են ժամանակները, երբ մարդ արարածն առարկաներից աստվածություններ էր կերտում, երկրպագում դրանց և պաշտում, սակայն 21-րդ դարն էլ առատ է կուռքերով, որոնք իշխում են մարդու վրա, ստիպում խոնարհվել ու երկրպագել իրենց: Դրամ, հարստության մոլուցք, փառք, եսասիրություն… շարքը կարելի է շարունակել: Աստված Երեմիա մարգարեի միջոցով մեզ այսօր հիշեցնում է Իր դատաստանի մասին, որից չի խուսափի և ոչ մի «կռապաշտ» …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #9 (ամենաանվտանգ ճանապարհը)

Այսօր աշխարհում համատարած վազք է, վազք հանուն ապահով ու բարեկեցիկ կյանքի: Հաճախ այս վազքի մեջ մարդ արարածն այնքան է կուրանում, որ նպատակին հասնելու համար գործում է անգամ սեփական խղճին ու Աստծուն դեմ: Աստծո Խոսքը, սակայն, ցույց է տալիս ամենաանվտանգ ճանապարհը.

«Ով ինձ լսի, կապրի ապահով և երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից» (Առակ. 1:33):

Կարդալ ամբողջը

Լոբիով և լոլիկով աղցան

լոբի և լոլիկ
500 գր. լոբի , կես բաժակ ջուր , 5 լոլիկ , մաղադանոս , 2 ճ. գդալ բուսական յուղ:
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

Կարդալ ամբողջը

Ոսպով աղցան

Ոսպ
400 գր. ոսպ , 100 գր. բուսայուղ , 1 կիտրոնի հյութ , 2 գլուխ սոխ , սև պղպեղ:
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:

Կարդալ ամբողջը

Ոսպով, լոբիով և կարտոֆիլով աղցան


200 գր. լոբի, 200 գր. ոսպ , 4 կարտոֆիլ , 2 գլուխ սոխ , աղացած սև պղպեղ , 100 գր. բուսայուղ , 50 գր. քացախ: Լոբին, ոսպը, կարտոֆիլը առանձին-առանձին եփել, քամել, պաղեցնել, լավ խառնել, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխը, աղը, սև պղպեղը, համեմել բուսայուղով և քացախով:

Կարդալ ամբողջը