Հեղինակի հոդվածները: Քրիստինե Կոլյան

Ժապավեն

Լոբիով և լոլիկով աղցան

լոբի և լոլիկ
500 գր. լոբի , կես բաժակ ջուր , 5 լոլիկ , մաղադանոս , 2 ճ. գդալ բուսական յուղ:
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

Կարդալ ամբողջը

Ոսպով աղցան

Ոսպ
400 գր. ոսպ , 100 գր. բուսայուղ , 1 կիտրոնի հյութ , 2 գլուխ սոխ , սև պղպեղ:
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:

Կարդալ ամբողջը

Ոսպով, լոբիով և կարտոֆիլով աղցան


200 գր. լոբի, 200 գր. ոսպ , 4 կարտոֆիլ , 2 գլուխ սոխ , աղացած սև պղպեղ , 100 գր. բուսայուղ , 50 գր. քացախ: Լոբին, ոսպը, կարտոֆիլը առանձին-առանձին եփել, քամել, պաղեցնել, լավ խառնել, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխը, աղը, սև պղպեղը, համեմել բուսայուղով և քացախով:

Կարդալ ամբողջը

Խառը աղցան

Աղցան հասարակ(խառը) 1 կապ մառոլ , 1 կապ բոլոկի , 1 կապ կանաչ սոխ , 3 ճ. գդալ քացախ , 2 ճ. գդալ բուսայուղ Մառոլը, կանաչ սոխը կտրտում ենք, ավելացնում բոլորակներով կտրտած բոլոկին, վրան ավելացնում քացախ, բուսայուղ, աղ ըստ ճաշակի և այդ ամենը խառնում:

Կարդալ ամբողջը

Ընկույզով սպանախ

սպանախ
1 կգ. սպանախ, 1 բաժակ ընկույզ, 2-3 ճ. գդալ քացախ, կես բաժակ եռացրած հովացրած ջուր , աղ, սև պղպեղ , սխտոր , մաղադանոս: Սպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ …

Կարդալ ամբողջը

Լոբիով և վարունգով աղցան

500 գր. լոբի, կես բաժակ ջուր, 3 հատ վարունգ, սամիթ, 2 ճ. գդալ բուսական յուղ։ Լոբին խաշել քիչ քանակությամբ ջրում: Պաղելուց հետո ավելացնել բարակ կտորներով կտրտած վարունգը, ավելացնել աղ և մանր կտրտած սամիթ, համեմել բուսական յուղով:

Կարդալ ամբողջը

Կանաչ լոբիով աղցան

300 գր. կանաչ լոբի, 2 ճ. գդալ քացախ,1 գլուխ սոխ,4 ճյուղիկ սամիթ,սև պղպեղ
Լոբին աղ արած եռացրած ջրում եփել և քամել, վրան լցնել աղ, սև պղպեղ, քացախ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել: Վերջում ավելացնել մանր կտրտած սամիթը:

Կարդալ ամբողջը

Թաբուլե

Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

Կարդալ ամբողջը

Բողկով աղցան

Սպիտակ կամ սև 2 հատ բողկը քերում ենք միջին չափսի քերիչով, վրան ավելացնում 1 գլուխ կտրատած սոխ, կիտրոնի հյութ կամ 1 թ. գդալ քացախ, սև պղպեղ, աղ, 2 ճ. գդալ ձեթ, Այդ ամենը լավ խառնել և աղցանն արդեն կարող եք մատուցել: Ոչ պահքային օրերին շատ համեղ է լինում, երբ աղցանին ավելացնում ենք նաև 2 ճ. գդալ թթվասեր:

Կարդալ ամբողջը

Գազարով և բրնձով փլավ

1-2 հատ գազարը քերել միջին չափսի քերիչով, ձեթի մեջ տապակել, երբ գազարը մի փոքր կփափկի, ավելացնել գդալի ծայրով շաֆրան, 1 թ. գդալ քարի և կես թ. գդալ անիսոն, այդ ամենը երբ մի փոքր ձեթի մեջ տաքանա, ավելացնել 1 բաժակ բրինձ, լավ խառնել, 2 րոպե տապակել և վրան լցնել 2 բաժակ սառը ջուր, աղ , և եփել մինչև, որ բրինձը պատրաստ կլինի:

Կարդալ ամբողջը