Հեղինակի հոդվածները: Տեր Հուսիկ քահանա Սարգսյան

Ժապավեն

Հեղինակի կայքը

Օրվա Խորհուրդ # 3

Ժողովրդական խոսքն ասում է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Աստծո Խոսքը, սակայն այս մտքին համամիտ չէ. Աստված գիտի, որ մոլորության խոտոր ճանապարհին հայտնված անձը կարող է շտկել իր սխալը, փոխվել ու դառնալ դեպի արդարությունը: Եթե դու հիմա Աստծուն մեջքով ես կանգնած, ապա ճիշտ ժամանակն է, որ լսես Տիրոջ ձայնը և դեմքով դառնաս դեպի Նա. «Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմածություն անի, – ապրելով ապրելու է ու չի մեռնելու։

Կարդալ ամբողջը

Պահքային Օրեր

Այս հոդվածը կարդալով դուք կիմանաք Հայ Առաքելական Եկեղեցու պահքային օրերի մասին: Ի՞նչպիսի պահքային օրեր կան, շատ են արդյո՞ք, ի՞նչ կառուցվածք ունի տարին պահքային օրերի տեսանկյունից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի համաձայն Տարվա 365 օրերը բաժանվում են 3 հիմնական խմբերի …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ # 2 (ապաշխարություն)

Գաղտնիք չէ` պահքի նպատակն առաջնահերթ հոգու մաքրությունն է` ապաշխարությունն ու ազատագրումը ամեն տեսակ չարությունից, անիրավությունից ու մեղքից: Թե ինչպե՛ս պետք է հասնել այդ մաքրությանը այսօր մեզ պատգամում է Աստված. «Եկե՛ք խոսենք իրար հետ, -ասում է Տերը.-եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1:18-19):

Կարդալ ամբողջը

Օրվա խորհուրդ #1 (ներողամտություն)

Այսօր Աստվածաշնչյան ըներցման մեջ կարդում ենք. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14): Ե՛կ, սիրելի՛ ընթերցող, Մեծ Պահքի մեկնարկն արդյունավորենք մարդկանց ներելու պատրաստակամությամբ, ներենք բոլորին, ովքեր մեղք են գործել մեր հանդեպ, ներենք բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են մեզ:

Կարդալ ամբողջը

Պահքը և Ասվածաշունչը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում պահքի մասին, նախ եկե՛ք հասկանանք, թե ի՞նչ է պահքը: Հայոց դասական բառարաններից ` «Հայկազյան բառարանը» մեկնաբանում է պահքը որպես` «կերակրի ժուժկալություն»: Աստվածաշունչ մատյանն էլ պահքը հիմանականում ներկայացնում է որպես հրաժարում կերակրից (ծոմ) ,սակայն նկատենք, որ դրա տակ միևնույն ժամանակ դնում է հոգևոր խոր բովանդակույթուն:

Կարդալ ամբողջը