Հեղինակի հոդվածները: Տեր Հուսիկ քահանա Սարգսյան

Ժապավեն

Հեղինակի կայքը

Մեծ պահք – Ավագ Շաբաթ

Մեծ Պահքի վերջին շաբաթը անվանվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Տերունական Սուրբ Հարությանը: Ավագ Երեքշաբթին «Տասը կույսերի» առակի հիշատակության օրն է …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #11 (խաղաղություն)

Մարդկության պատմության մեջ չես գտնի ավելի մեծ չարիք, քան պատերազմենրը, որոնք որպես հետևանք
սփռում են մահ, ավերածություն, արյուն ու թշնամություն: Աստված, սակայն, խաղաղության ու սիրո
Աստված է, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը կոտրում ու ոչնչացնում է թշնամության ամեն նշույլ, և
Տերը խաղաղություն է ավետում.

«…Այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն
սովորի պատերազմել» (Միք. 4:3):

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #10 (կռապաշտություն)

Թվում է, թե հեռավոր անցյալում են ժամանակները, երբ մարդ արարածն առարկաներից աստվածություններ էր կերտում, երկրպագում դրանց և պաշտում, սակայն 21-րդ դարն էլ առատ է կուռքերով, որոնք իշխում են մարդու վրա, ստիպում խոնարհվել ու երկրպագել իրենց: Դրամ, հարստության մոլուցք, փառք, եսասիրություն… շարքը կարելի է շարունակել: Աստված Երեմիա մարգարեի միջոցով մեզ այսօր հիշեցնում է Իր դատաստանի մասին, որից չի խուսափի և ոչ մի «կռապաշտ» …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #9 (ամենաանվտանգ ճանապարհը)

Այսօր աշխարհում համատարած վազք է, վազք հանուն ապահով ու բարեկեցիկ կյանքի: Հաճախ այս վազքի մեջ մարդ արարածն այնքան է կուրանում, որ նպատակին հասնելու համար գործում է անգամ սեփական խղճին ու Աստծուն դեմ: Աստծո Խոսքը, սակայն, ցույց է տալիս ամենաանվտանգ ճանապարհը.

«Ով ինձ լսի, կապրի ապահով և երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից» (Առակ. 1:33):

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #8 (կատարելություն)

Քրիստոնեությունը կատարելության կրոն է: Քրիստոնյան կոչված է կատարյալ լինելու, կատարյալ, ինչպես Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որովհետև մարդը ստեղծված է ըստ Աստծո պատկերի (Ծննդ. 1:27): Սակայն մենք մեղքի ճանապարհով ավելի հաճախ կորցնում ու աղավաղում ենք այդ «պատկերը», քան լինում ու մնում այնպիսին, ինչպիսին մեզ Տերն է արարել, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է ուզում, որ մենք լինենք. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ձգտի՛ր կատարելության:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #7

Այսօրվ աստվածաշնչյան ընթերցման մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8:31): Իսկապե՛ս, մտածիր միայն. կյանքում այնքան շատ նեղությունների, դժվարությունների, անհաջողությունների ու հակառակությունների ենք բախվում, և դրանք հաղթահարելու ու ստեղծված վիճակից դուրս գալու փոխարեն հաճախ հուսահատվում ենք, անօգնական մեկուսանում ինքներս մեր մեջ` մոռանալով սակայն, որ մեր թիկունքին ամենակարող Աստված է կանգնած: Նրան ապավնի՛ր, Նրան հավատ և վստահ եղիր, որ ամեն բան հաղթահարելի է, եթե դու Աստծո կողմն ես:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #6

«Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս»։ Աստծո պատգամած այս սուրբ պատվիրանը` «սիրի՛ր Աստծուն», փարոսի պես պիտի ուղորդի ու առաջնորդի քեզ: Այն պիտի լուսավորի ոչ միայն քեզ ու քո ճանապարհները, այլ նաև շրջապատդ` հարազատներիդ, ընկերներիդ:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #5

«Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Նրա [Քրիստոսի] հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6:6): Մեծ պահքի 7 շաբաթներն, արդարև, կարելի է անվանել Խաչի ճանապարհ: Այս ճանապարհը համբերության, փորձությունների ու հոգևոր զորացման անփոխարինելի մի ուղի է, որով այլևս խաչին ես գամում անցյալդ` հին մարդուն` լի մեղքով ու անիրավությամբ և այլևս չես լինում ստրուկը մեղքի, այլ խոնարհաբար ծառայում ես Հիսուս Քրիստոսին:

Կարդալ ամբողջը

Մեծ Պահք (Ներածություն)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (49 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #4 (հրեղեն աղոթք)

«… Աղոթեցե՛ք Տիրոջը անկեղծ սրտով» (Հովել 1:14). Եկեղեցու Սուրբ Հայրերը մարդուն համեմատում են նմանեցնում են բուրվառի, կրակը բուրվառի ներսում` մարդկային սրտի, իսկ խունկը` աղոթքի: Որքան թեժ է կրակը, այսինքն` կրակոտ ու անկեղծ է սիրտը, այնքան ավելի անուշաբույր կլինի քո աղոթքը: Պահքի ժամանակ ջանա ավելի բորբոքել սրտիդ հուրը և անկեղծորեն աղոթել Տիրոջը:

Կարդալ ամբողջը