Ցորեն

Պատմականորեն այնպես է ստացվել, որ ցորենը եղել է մարդու և կենդանիների համար մեկ սննդամթերքը: Շատ առումներով այն օգտակար է մնացած ացազգիներից և համարվում է դրանց թագուհին: Հարյուրամյակներ շարունակ ցորենի օգտագործման եղանակը փոխվել է` հում հատիկներից մինչև թխվածքների պատրաստումը: Եվ եթե հում վիճակում ցորենը պահպանում է բոլոր սննդարար նյութերը, ապա թխման գործընթացում շատ օգտակար նյութեր ոչնչանում են: Արդյունքում ստացվում է այնպես, որ մարդիկ գործնականում սնվում են այդ թանկարժեք սննդամթերքի խղճուկ մնացորդներով, ինչից տուժում է առողջությունը: Հետաքրքիր է, որ աշխարհում գոյություն ունի ցորենի 30 հազար տեսակ` թեթև, ամուր, գաճաճ, պինդ և այլն: Հատիկներից մշակում են ալյուր, ձավարեղեն, սպիտակաձավսար (մաննի կրուպա): Սպիտակաձավորը հրաշալի գիտեն թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Այն ստացվում է ցորենի հատիկի կենտրոնական մասից: Այս մթերքը իր քիմիական կազմությամբ մոտ է բրնձին, սակայն գերազանցում է նրան սպիտակուցների պարունակությամբ: Բարձր կալորիականությամբ և բջջանյութի քիչ պարունակությամբ սպիտակաձավորը առաջին տեղերից մեկն է մանկական սննդում, խորհուրդ է տրվում նաև հյուծվածներին, ստամոքս-աղիքային հիվանդություններո տառապողներին: Ալյուրից պատրաստում են մակարոնեղեն, հրուշակեղեն, սպիրտ, օսլա և այլ մթերքներ: Ցորենի օսլան լայնորեն օգտագործվում է տարբեր հաբերի համար: Այն ունի բարձր ներծծող ընդունակություն և կիրառվում է քսուքների, փոշու տեսքով: Օսլան մտնում է որոշ մածուկների բաղադրության մեջ` կիրառվելով որպես ախտահանող միջոց մաշկային հիվանդությունների ժամանակ: Հատիկների թուրմը օգտագործում են որպես ընդհանուր կազդուրիչ միջոց, այն մեղրի հետ խմում են հազի ու մրսածության դեպքում, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի բուժման համար: Ցորենի հատիկները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, ածխաջրեր, բջջանյութ, ինչպես նաև կալցիումի, կալիումի, մագնիումի, երկաթի, ցինկի, պղնձի, յոթի աղեր: B խմբի վիտամիններ, ամինաթթուներ` քացախային խնձորի, լիմոնի: A և D վիտամինների մեծ պարունակությունը նպաստում է մազերի աճին ու ամրացմանը: Ցորենը շահեկանորեն տարբերվում է մնացած հատիկային բույսերից նրանով, որ նրա հատիկները պարունակում են ձգվող առանձանյութ: Դրա շնորհբիվ է, որ խմորը լավ բարձրանում է և խմորիչով թխված ցորենի հացը փխրուն է և փքուն: Այդպիսի հացը լավ է մարսվում և ավելի օգտակար է օրգանիզմի համար: Ցորենը ելակի բույս է, այն ոչ թե մեկ կամ մի քանի հիվանդություններ է բուժում, այլ բուժում է ամբողջ օրգանիզմը: Միայն մեկ վայրկանում մահանում են ու վերականգնվում արյան 2 մլրդ կարմիր գնդիկներ: Օրգանիզմը համապատասխան շինայութ չունենալու դեպքում կտառապի սակավարյունությամբ: Այդպիսի շինանյութ կարող է լինել ծլեցրած ցորենը: Ծլեցրած ցորենով սնվելը միանշանակ օգտակար է բոլոր տարիքի, սեռի ու կառուցվածքի մարդկանց, նպաստում է երիտասարդացմանը և կանխում է ծերությունը: Ծլեցրած ցորենի բուժական հատկությունները չափազանց շատ են. այն կարգավորում և վերականգնում է օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաները, հավասարակշռում նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, վերացնում տարբեր ուռուցքներ, միոմաներ, մաքրում և առողջացնում արյունը, հանգեցնում բորբոքային օջախները, չեզոքացնում սննդի ու դեղորայքի հետ օրգանիզմ թափանցած քիմիկատները, վերականգնում զգայարանները (լսողության, տեսողության, ճաշակելիքի), ամրացնում ատամներն ու ոսկորները, բուժում ճարպակալումից ու գիրությունից: Խունզա ցեղը, որի անդամները 120 և ավելի տարիքում էլ չեն կորցնում ֆիզիկական ու մտավոր առողջությունը, բացի մեծ չափով ծիրան օգտագործելուց, օգտագործում են նաև ծլեցրած ցորեն և այլ հացահատիկներ: Ցորեն – այս կենդանի սնունդը կօգնի ձեզ թոթափել հիվանդությունները, ձեռք բերել մեծ աշխատութնակություն, զարգացնել նաև հոգեկան որակները:

Նշագրեր: ,

Բաժին: Առողջություն, Բուսական սնունդ

Մեկնաբանեք