Պահքը օրգանիզմը մաքրելու միջոց

Կյանքի ընթացքում մեր օրգանիզմ անընդհատ ներթափանցում են վնասակար նյութեր: Դրանք են թունավոր գազերը, ռադիոակտիվ նյութրեր (քիչ քանակությամբ), ծանրմետաղական միացություններ, պեստիցիդներ, դեղորայքային նյութեր և այլն:
Բուսական սնունդը պարունակում է պեկտիններ և ցելյուլոզա, որոնք նպաստում են թունավոր նյութերի կապելուն և դուրս բերեմանը օրգանիզմից: Ցելյուլոզան իրենից ներկայացնում է պոլիսախարիդային թաղանթանյութ,որն ունի շատ հետաքրքիր հատկություն: Այն սպունգի պես իր մեջ է հավաքում խոլեստերինը, ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, այլ տոքսիկ նյութեր ու այդպիսով օրգանիզմից հեռացնում:(Պարունակվում է մրգերում, բանջարեղեններում, լոբազգիներում, հացահատիկային կուլտուրաներում): Իսկ պեկտինը ունի ջուրը կլանելու հատկություն,որից դառնում է ժելեանման ու մեծանում է չափերով, ինչից էլ առաջացնում է հագեցման զգացողություն:(Պարունակվում է վարսակում, սև հացում,լոբազգիներում և մերգերի ու բանջարեղենների մի մասում):

Բույսերը սինթեզում են նաև մեծ քանակությամբ վիտամիններ, անտիօքսիդանտներ և բիոլոգիապես ակտիվ այլ նյութեր, որոնք կենդանական սնունդի մեջ չեն հանդիպում, և որոնց դերը սակայն շատ մեծ է օրգանիզմի առողջ և նորմալ գուրծունեության համար: Օրինակ. բետտա կարոտինը (գազար, կարմիր պղպեղ,սև հաղարջ, չիչխան) ունի իմունիտետ բարձրացնող և ադապտոգեն, նաև ազատ ռադիկալների ստեղծման խոչընդոտող հատկություն (ազատ ռադիկալները քիմիապես կայուն նյութեր են որոնք դժվար են դուրս գալիս օրգանիզմից և համարվում են օրգանիզմի «աղբը»): Ռեսվեռատրոլ նյութը (կարմիր գինի) ունի հակաքաղցկեղածին ակտիվություն: Նաև  շատ օգտակար նյութեր են պարունակում համեմունքները, որոնք ունեն մանրէասպան և իմունաստիմուլացնող հատկություններ: Վիտամինները ունեն նյութափոխանակությունը կարգավորող հատկություն և հանդիսանում են կատալիզատորներ օրգանիզմում ընթացող շատ ռեակցիաների համար:

Շատ դեղաբույսեր և հատապտուղներ ունեն միզամուղ հատկություն, ինչով նույնպես խթանում են օրգանիզմից վնասակար նյութերի հեռացմանը: Ահա դրանցից մի քանիսը, որ աճում են ՀՀ տարածքում.

  • Ազնվամորի
  • Անանուխ (դաղձ, նանա)
  • Անթառամ
  • Գայլուկ Սովորական(Хмеь обыкновенный)
  • Գետնամորի
  • Գնարբուկ (կովածաղիկ)
  • Գիհի
  • Եզան լեզու
  • Թանթրվենի
  • Լոշտակ
  • Լորենի
  • Խատուտիկ դեղատու
  • Խնկածաղիկ
  • Ծնեբեկ դեղատու
  • Ծորենի սովորական
  • Կռատուկ
  • Հազարատերևուկ հատվածատերև
  • Ձիաձետ դաշտային
  • Ղանձիլ
  • Մամխի
  • Մասրենի
  • Մոշենի
  • Սեզ սողացող
  • Սրոհունդ սովորական
  • Օշինդր դառը
  • Տերեփուկ կապույտ

Ի դեպ պահք պահելու ժամանակ կարելի է բազմազան դարձնել ձեր օրական խմելու թեյերի տեսակները:

Բաժին: Առողջություն, Բուսական սնունդ

Մեկնաբանեք