Օրվա Խորհուրդ #22 (անկեղծ աստավածպաշտություն)

«Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է» (Ղուկ. 16:15)։

Այս խոսքը, որ Քրիստոս ուղղեց իրեն ընդդիմացողներին, այսօր մեզ` Քրիստոսի հետևորդներիս էլ շատ բան ունի ասելու: Որքան էլ մեր հավատքի և եկեղեցասիրության մեջ մարդկանց առաջ ջանանք ներկայանալ նախանձախնդիր, արդար ու սուրբ, միևնույն է` Աստված գիտի մեր սրտերը և տեսնում է, թե որքանն է նկեղծ և որքանը կեղծավոր ու ձևապաշտական: Այս վերջիններն Աստծո համար ուղղակի զազրելի են: Խորշի՛ր կեղծ աստվածպաշտւթյունից:

Բաժին: Օրվա խորհուրդ

Մեկնաբանեք