Մեծ պահք – Ավագ Շաբաթ

Մեծ Պահքի վերջին շաբաթը անվանվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Տերունական Սուրբ Հարությանը:

Այսպես` Ավագ Երկուշաբթին «Անպտուղ թզենու» առակի հիշատակության օրն է:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Մատթ. 21:18-22:14 , Ծննդ. 1:1-3:24 , Առակ. 1:1-9 , Ես. 40:1-8, Մատթ. 20:17-28

Ավագ Երեքշաբթին «Տասը կույսերի» առակի հիշատակության օրն է:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Մարկ. 12:13-44 , Ծննդ. 6:9-9:17, Առակ. 9:1-10:6 , Ես. 40:9-17, Մատթ. 24:1-26:2

Ավագ Չորեքշաբթն Հիսուսի Մատնության և Բեթանիայում օծման հիշատակության օրն է:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Մարկ. 14:1-11, Ծննդ. 18:1-19:30, Առակ. 1:10-19 , Զաք. 11:11-14 , Մատթ. 26:3-16

Ավագ Հինգշաբթին Քրիստոսի կողմից Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակությունն է: Այս օրը առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո կատարվում է Կարգ Ապաշխարողաց (Ապաշխարողների կարգ), որի ընթացքում արձակում է տրվում պահեցողության մեջ գտնվողներին:
Նրանք, ովքեր պահքը պահում են ամբողջապես պարտադիր պետք է ներկա լինեն այս կարգին: Նույն օրը ի հիշատակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման, Սուրբ Պատարագ է մատուցվում: Միջօրեին կատարվում է Ոտնլվայի կարգ:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Հովհ. 12:27-43 , Ես. 60:20-22, Եզեկ. 36:24-31 , Եբր. 10:19-31 , Ղուկ. 7:36-50 , Ծննդ. 22:1-24 , Ես. 61:1-7 , Գործք. 1:15-26 , Մարկ. 14:1-26 , Ա Կորնթ. 11:23-32, Մատթ.26:17-30Ելք 30:17-21, Գ Թագ. 7:40-51 , Բ Մնաց. 4:2-6 , Ես. 44:2-6 , Ա Կորնթ. 10:1-4 , Հովհ. 4:7-21 , 13:1-11 , 13:12-15:

Ավագ Ուրբաթը Տիրոջ Չարչարանքների, Խաչելության և Թաղման հիշատակությունն է: Ծիսակարգը սկսվում է դեռ Հինգշաբթի երեկոյից, երբ փակվում են խորանի վարագույրները և կատարում «Խավարման կարգ»` ի հիշատակ Քրիստոսի Մատնության և Չարչարանքների: Ուրբաթ օրը ժամը 12-ին կատարվում է Քրիստոսի Խաչելության կարգը, երեկոյան` Թաղման կարգը:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Հովհ. 13:16-18:1, Ղուկ. 22:1-65, Մարկ. 14:27-72 , Մատթ. 26:31-56 , Մատթ. 26:57-75, Հովհ. 18:2-27 , 18:28-19:16, Երեմ. 11:18-12:8, Ես. 52:13-53:12 , Իմաստ. 2:1-22, Զաք. 12:8-14, Ա Պետր. 3:17-20 , Մատթ. 27:57-61

Ավագ Շաբաթը Սուրբ Հարության Ճրագալույցն է` նախատոնակը: Երեկոյան բացվում են խորանների վարագույները և Սուրբ Հարության Ավետիսով Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:
Օրվա աստվածաշնչյան ընթերցումներն են` Ա Կորնթ. 15:1-11, Մատթ. 28:1-20:
Այդ երեկոյից սկսած առաջիկա 50 օրերին Հայոց Եկեղեցու հետևորդ քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ» ավետիսով և ստնում են «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» պատասխանը:

Բաժին: Ժամանակակից խոսք, Հոգևոր

Մեկնաբանություններ (2)

Trackback URL | Comments RSS Feed

  1. Hasmik

    Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Մեկնաբանեք