Ընկույզով սպանախ

  • 1 կգ. սպանախ
  • 1 բաժակ ընկույզ
  • 2-3 ճ. գդալ քացախ
  • կես բաժակ եռացրած հովացրած ջուր
  • աղ, սև պղպեղ
  • սխտոր
  • մաղադանոս

սպանախՍպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել: Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ, լցնել ափսեի մեջ և զարդարել նռան հատիկներով: Ընկույզով թանձրուկը կարելի է օգտագործել նաև եփած ճակնդեղի, կարմիր լոբիով աղցաններ համեմելու համար:

Բաժին: Պահքի ուտեստներ

Մեկնաբանեք