Թաբուլե

  • 300 գր. խոշոր բլղուր
  • 3-4 հատ լոլիկ
  • 1 կապ մաղադանոս
  • 1 կապ սոխ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 1 թ. գդալ չաման
  • 2 ճ. գդալ մանրացրած նանե
  • կես կիտրոնի հյութ
  • 2 թ. գդալ ձեթ

Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

Բաժին: Պահքի ուտեստներ

Մեկնաբանություններ (3)

Trackback URL | Comments RSS Feed

  1. Անի

    Գլուխ սոխով աւելի ճիշտ է եւ աւելի համեղ:Սխտորը չամանն ու նանան աւելորդ են:Բլղուրի չափերը շատ են, երեք հարյուր գրամը գիտե՞ք ինչքան կլինի: Սուրճի գաւաթի կեսը բաւարար է, առանց այդ էլ ուռչում է:նհանրապես թաբուլէի մեջ ամենաշատը մաղադանոսը պետք է լինի,մնացածը քիչ:

    • Քրիստինե Կոլյան

      Թաբուլեն ընդհանրապես շատ բազմատեսակ է լինում ու գոյություն չունի ՛՛ամենաճիշտ թաբուլե՛՛:Մառոկկոից մինչև Պակիստան բազմաթիվ երկրներում պատրաստում են այս աղցանը, ամեն մեկը՝ յուրովի:Այդ ժողովուրդների մեջ ել ամեն մի ընտանիք իր բաղադրատոմսն ունի:Բլղուրի շատ ու քիչ լինելն ել պայմանավորած է նրանով՝ ուզում եք դուք արդյոք կշտանալ, թե թեթև աղցան ճաշակել:Ինչ վերաբերվում է համեմունքներին, դա ել իր հերթին ճաշակի ու ավանդույթի հարց է:Եվ ես իհարկե գիտեմ,թե 300 գր. բլղուրը ինչքան կլինի:ՃՃ.մեր ըտանիքում արդեն 20 տարի ավել է այդ եղանակով թաբուլե ենք պատրաստում,որը սովորել ենք Հալեպում ապրող մի տատիկից:Ձեր նկարագրած թաբուլեն այդ բազմաթիվ թաբուլեներից մեկն է:

  2. Հասմիկ Սաֆարյան

    Ես ինքս մի քանի խոհարարական գրքերի հեղինակ-հրատարակիչ եմ: Գրքերիցս մեկը կոչվում է <>: Առաջարկում եմ թաբուլե աղցանի պատրաստման մի քանի տարբերակ:

    ԹԱԲՈՒԼԵ
    /Աղացած բլղուրով և բանջարեղենով աղցանի տեսակ/
    Բաղադրամասերը
    Կես գավաթ աղացած բլղուր, 4գավաթ մանր կտրտված թարմ մաղադանոս, 1գավաթ կեղևահան, սերմերը մաքրած , մանր կտրտած, լոլիկ, կես գավաթ թարմ անանաուխի կտրտած տերևներ կամ 3ճգ չոր անանուխ, աղ, թարմ աղացած կարմիր ու սև պղպեղ, կես գավաթ ձիթապտղի յուղ, կես գավաթ կիտրոնի հյութ, լոլիկի մածուկ:
    Հազարի տերևներ՝ աղցանը զարդարելու և աղցանով ուտելու համար:
    Պատրաստման ձևը

    • Բլղուրը լվանալ և ջրում թողնել 25 րոպե, քամել, ձեռքերով սեղմել բլղուրը՝ ավելորդ ջուրը հնարավորինս դուրս բերելու համար:
    • Մեծ, խորը ամանի մեջ միախառնել մաղադանոսը, սոխը, լոլիկը, նանան ու բլղուրը, ավելացնել աղը, պղպեղը, ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը, լոլիկի մածուկը:
    • Խառնել, համտեսել, անհրաժեշտության դեպքում որոշ փոփոխություններ կատարել:
    • Մատուցման ամանը զարդարել հազարի տերևներով, վրան լցնել աղցանը և մատուցել:

    ՏԱՐԲԵՐԱԿ՝
    Լոլիկը փոխարինել 1-2 ամբողջական նռան հատիկներով, ավելացնել 1ճգ չամիչ, 2ճգ բոված նուշ կամ գետնանուշ:
    Մատուցել հազարի տերևներով:

    ԹԱԲՈՒԼԵ ՈԼՈՌՈՎ և ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ
    /Աղացած բլղուրով և եգիպտացորենով աղցանի տեսակ/
    Բաղադրամասերը
    200գ մանր բլղուր, 4լոլիկ, 2 կարմիր քաղցր պղպեղ, 200գ պահածոյացված եգիպտացորեն, 200գ պահածոյացված կանաչ ոլոռ, 2 գլուխ սոխ, մի քանի ճյուղ անանուխ, 100գ կանաչ սոխ, 100գ համեմ, 100գ մաղադանոս, եգիպտացորենի ձեթ, 2 կիտրոնի հյութ, աղ,կարմիր և սև փոշի պղպեղ:
    Զարդարանքի համար` անանուխի տերևներ և մի քանի հատ փոքրիկ կարմիր լոլիկներ:
    Պատրաստման ձևը
    o Բլղուրը թրջել տաք ջրով, թողնել կես ժամ, մինչև հատիկները փքվեն, ապա քամել ջուրը կամ բլղուրի վրա ավելացնել քառորդ լիտր ջուր և 4-5 րոպե դնել մանրալիքի վառարանի մեջ:
    o Հանել բլղուրը, պատառաքաղով խառնել հատիկները, որպեսզի տարանջատվեն:
    o Լվանալ բանջարեղենն ու կանաչին, մանր կտրել, լցնել բլղուրի վրա:
    o Ավելացնել ջրաքամ եգիպտացորենն ու ոլոռը, խառնել, լցնել ձեթը, կիտրոնի հյութը, աղը, սև ու կարմիր պղպեղը, միասին լավ խառնել:
    o Աղցանը լցնել տորթի քառակուսի կամ կլոր թավայի մեջ, ձեռքի ափերով սեղմել, երեսը ծածկել բարակ պոլիեթիլենային թաղանթով և առնվազն 1ժամ դնել սառնարան:
    o Հրամցնելու պահին հանել աղցանը սառնարանից, շուռ տալ կաղապարից մեծ լայներիզ ամանի մեջ:
    o Աղցանի երեսը զարդարել մանր լոլիկներով, անանուխի տերևներով:

    ԹԱԲՈՒԼԵ ՊՂՊԵՂՈՎ
    /Աղացած բլղուրով և բանջարեղենով աղցանի տեսակ/
    Բաղադրամասերը
    250գ մանր բլղուր, 2 կարմիր, 2 կանաչ, 2 դեղին պղպեղ, 1գլուխ կարմիր սոխ, 1կապ մաղադանոս, կես կապ թարմ նանա, 1կիտրոնի հյութ, 6ճգ ձեթ,1թգ կարմիր, կծու փոշի պղպեղ, աղ:
    Պատրաստման ձևը
    o Ջեռոցի մեջ խորովել պղպեղները, կեղևը մաքրել, կորիզները հանել,խորանարդաձև կտրատել:
    o Մանր կտրատել սոխը, մաղադանոսը, նանա և կտրտած պղպեղի հետ միասին ավելացնել նախապես թրջած, քամած բլղուրի վրա:
    o Աղցանի վրա ավելացնել ձեթ, կիտրոնի հյութ, աղ, կարմիր կծու պղպեղ, խառնել և առնվազն 1ժամ դնել սառնարան:
    o Սառնարանից հանել, տեղափոխել մատուցվող աղցանամանի մեջ, զարդարել նանայի տերևներով և հրամցնել:

Մեկնաբանեք