Ֆրանսիական վինեգրետ

  • 3 հատ գազար
  • 1 հատ ճակնդեղ
  • 5 հատ կարտոֆիլ
  • 3 հատ թթու վարունգ
  • 2 հատ սոխ
  • 300 գր. կանաչ ոլոռ
  • 2 ճ. գդալ չամիչ
  • 2 հատ կիտրոն
  • 1 բաժակ ձեթ
  • 1 թ. գդալ մանանեխ
  • 1 բաժակ գինի

Թեթև աղաջրի մեջ լցնել մի քանի կաթիլ քացախ, դրա մեջ եփել գազարը, այնուհետև ճակնդեղը: Մեկ ուրիշ աղաջրում եփել կարտոֆիլը: Երկուսի բանջարեղենային արգանակները միացնել իրար և դնել մի կողմ: Եփած բանջարեղենները միացնել իրար և դրան ավելացնել կտրտած թթու վարունգը, կտրտած սոխը, կանաչ ոլոռը, ճամիչը և 1 կիտրոնը, որը հարկավոր է կլպել, հանել կորիզները և խորանարդիկներով կտրտել: Նախապես պատրաստված բանջարեղենային արգանակին ավելացնում ենք 1 բաժակ ձեթը, 1բաժակ գինին, երկրորդ կիտրոնի ողջ հյութը, մի քանի հատիկ սև պղպեղ, մանանեխը և աղը՝ ըստ ճաշակի: Ստացված հյութը եռացնում ենք մի քանի րոպե, ավելացնում արդեն պատրաստի աղցանի վրա և թողնում, որ կես ժամ մնա: Որից հետո այն արդեն կարելի է համտեսել: Ոչ պահքային օրերին վինեգրետը նաև զարդարում են եփախ ձվի օղակներով:

Բաժին: Պահքի ուտեստներ

Մեկնաբանեք