Օրվա Խորհուրդ # 3

Ժողովրդական խոսքն ասում է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Աստծո Խոսքը, սակայն այս մտքին համամիտ չէ. Աստված գիտի, որ մոլորության խոտոր ճանապարհին հայտնված անձը կարող է շտկել իր սխալը, փոխվել ու դառնալ դեպի արդարությունը: Եթե դու հիմա Աստծուն մեջքով ես կանգնած, ապա ճիշտ ժամանակն է, որ լսես Տիրոջ ձայնը և դեմքով դառնաս դեպի Նա. «Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմածություն անի, – ապրելով ապրելու է ու չի մեռնելու։ Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է» (Եզեկ. 18:21-23):

Բաժին: Օրվա խորհուրդ

Մեկնաբանեք