Պահքը և Ասվածաշունչը

Որպեսզի հասկանանք, թե ի՛նչ է Աստվածաշունչն ասում պահքի մասին, նախ եկե՛ք հասկանանք, թե ի՛նչ է պահքը: Հայոց դասական բառարաններից ամենահայտնին` «Հայկազյան բառարանը» մեկնաբանում է պահքը որպես` «կերակրի ժուժկալություն»: Աստվածաշունչ մատյանն էլ պահքը հիմանականում ներկայացնում է որպես հրաժարում կերակրից (ծոմ) կամ ուղղակի կերակրի չափավորություն,սակայն նկատենք, որ դրա տակ միևնույն ժամանակ դնում է հոգևոր խոր բովանդակույթուն:

Այսպես`Աստվածաշնչում պահքի առաջին օրինակը մեզ հանդիպում է Եդեմի պարտեզում. «Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17): Պարզ ասած` առաջին մարդուն տրվել էր ամեն բարիք` ուտելու և վայելելու համար, և արգելվել էր ուտել միայն «բարու և չարի գիտության ծառից», սակայն, ինչպես շատերին հայտնի է, այս հասարակ պահքը մարդը չկարողացավ չխախտել, (կարդա՛ Ծննդոց 3-րդ գլուխ):

Այս պահքի խախտումից էլ ծագեց նոր պահքերի անհրաժեշտությունը. մարդը պիտի կարողանա հաղահարել մարմնական ցանկություններն ու ձգտումները, որպեսզի զորացնի իր կամքը և հոգին, որպեսզի ապացուցի իրեն և Աստծուն, որ որքան էլ «արգելված պտուղը քաղցր է», միևնույն է, սեփական փրկությունն ավելի քաղցր է և ցանկալի:

Աստվածաշնչի հետագա էջերում` թե՛ Հին և թե Նոր Կտակարաններում բազմիցս հանդպում ենք պահեցողական երևույթների, առավելաբար ծոմի` կերակրից կատարելապես հրաժարման: Հին Կտակարանյան ժամանակներում նկատելի է, որ հրեա ժողովրդը պահք էր պահում`

Պակաս առատ չեն պահեցողության օրինակները Նոր Կտակարանում: Ղուկաս Ավետարանիչը հայտնում է, որ Աննա մարգարեուհին տարիներ շարունակ ապրում էր ծոմ պահելով (Ղուկ. 2:37), իսկ Հովհաննես Մկրտչի պահեցողությունը` «նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մատթ. 3:4) համարվում է Նոր Ուխտի ամենախիստ պահքերից մեկը, որին հետևում էին նաև նրա աշակերտները (Ղուկ. 5:33): Քրիստոս ինքն էլ խրախուսում է պահեցողույունը (Մատթ. 17:20) և չափազանց կտրուկ է արտահայտվում կեղծ պահեցողների մասին` պատվիրելով ծոմ պահել առանց ավելորդ ցուցադրականության (Մատթ. 6:17-19): Ավելին, Աստվածորդին անապատի փորձության (Մատթ. 4:1-11) Իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպե՛ս է պետք հաղթահարել պահքի ընթացքում առաջ եկած գայթակղությունները` «միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4):

Հիշյալ սկբունքը և պահեցողական կենցաղվարությունը իրենց արտահայտումը գտան նաև Վաղ Եկեղեցում, որտեղ պահեցողությունը նկատվում էր որպես կարևոր ու աստվածահաճո ձեռնարկի աջող սկիբ (Գործք 13:3, 14:22) և, անշուշտ, իրական ու կարևոր առաքինություն (Բ Կորնթ. 6:6):

Ահա սուրբգրային այս ամուր հիմքի վրա հետագայում Քրիստոսի Սուրբ Եկեղեցին որդեգրեց պահեցողության փորձառությունը , որն իր լուրջ զարգացումն ապրեց ճգնավորների ու նապատականների կյանքում` դառնալով Քրիստոնեական բարոյագիտության կարևոր մի մասը, առնալով քրիստոնյայի հոգեմարմնավոր էության զորացման անփոխարինելի գրավական:

Նշագրեր: ,

Բաժին: Աստվածաշունչը պահքի մասին, Ժամանակակից խոսք, Հոգևոր

Մեկնաբանեք