Սոված վիճակում առողջ և կենդանի մնալու անհավատալի դեպքեր

Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, 1942 թ.-ի հուլիսին չորս սովետական նավաստիներ հայտնվել են մակույկի մեջ, Սև ծովում, ափից հեռու, առանց ջրի և սննդամթերքի պաշարների: Ջրի հարցը մի կերպ լուծել էին, սկսել էին խմել ծովի ջուրը, որին մի կերպ սովորել էին 5-րդ օրվանից սկսած: Բայց սննդամթերքի հարցը բաց էր մնում: Նրանցից առաջինը մահացել էր 19-րդ օրը, երկրորդը 24-րդ օրը, երորդը 30-րդ օրը: Չորորդին հայտնաբերել են 36-րդ օրը կենդանի բայց շատ հյուծված վիճակում:

1960թ.-ին չորս սովետական նավաստի պահպանել են իրենց կյանքը, սոված մնալով 49 օր, այդ օրերի ընթացքում նրանք կերել են միայն կոշիկների խորոված կաշին, ու խմել են օրեկան սկզբում 5 ապա 3 կում ջուր:

1963թ.-ին Կանադայի ամայի լեռնային տարածքներում վթարի է ենթարկվում մասնավոր ինքնաթիռ: Անձնակազմը երկու հոգի էին՝ 42-ամյա օդաչու Ռալֆ Ֆլորեզը և 21-ամյա Հելեն Կլաբենը: Վթարից հետո երկուսն էլ կենդանի էին մնացել, սակայն դեպի մոտակա բնակավայրը հարյուրավոր կիլոմետրեր էին, ու անիրական էր այդ ճանապարհը ոտքով անցնելը: Մնում էր միայն սպասել օգնության: Ինքնաթիռում պահպանվել էր որոշակի սննդամթերք: Սակայն մեկ շաբաթ հետո այն վերջանում է, իսկ 20 օր հետո զույգը ուտում է իր վերջին «կերակուրը»՝ երկու տուփ ատամի մածուկ: Մնացած օրերի ընթացքում նրանք «ուտում» և խմում էին միայն ձյուն: Այդպես տևեց ևս 22 օր: Վերջում նրանց փրկում են: Կլաբենը կորցնում է 12կգ, իսկ Ֆկորեզը՝ 16կգ:

Անհավանական դեպք է գրանցվել Օդեսայում: Բժիշկ Դավիդովի մոտ են բերում մի շատ ու նիհար հյուծված կնոջ: Պարզվում է, որ նա սոված էր մնացել 3 ամիս շարունակ, ինքնասպանության նպատակով: Այդ ժամանակահատվածում նա կորցնում է իր քաշի մոտ 60 տոկոսը:
Բժիշկը կարողանում է փրկել կնոջ կյանքը և վերականգնել առողջությունը:

Մի անգամ Իռլանդական Կոռկե քաղաում 11 հայրենասերներից բաղկացած մի խումբ, որի առաջնորդն էր նույն քաղաքի քաղաքապետ լորդ Տերենցի Մակ-Սուինին, երկարաժամկետ հացադուլ է հայտարարում: Խումբը գտնվում էր բանտում և բողոքում էր իրենց երկրում բրիտանական գերիշխանության դեմ: Ամեն օր լրատվամիջոցներտ հաղորդում էին նորություններ բանտից: Արդեն 20-րդ օրը սկսեցի գրել որ բանտարկյալները մահանում են, ու որ արդեն կանչել են հոգևորականին: Բանտարկյալների բարեկամները սկսում են հավաքվել բանտի մոտ: Սակայն ճշմարտությունը այսպիսին էր: Առաջին մահացողը ՝ Մակ-Սուինին, մահացել էր 74-րդ օրը, երկրորդը 88-րդ, մնացած բանտարկյալները հրաժարվել են հացադուլից 94-րդ օրը: Որից հետո աստիճանաբար կազդուրվել:

Ամերիկացի բժիշկ-դիետոլոգ Պոլ Բրեգգը 1967թ.-ին իր «Սովաբուժության հրաշքը» գրքում նկարագրում է մի հետաքրքրաշարժ դեպք: Կազմակերպվում է ցուցադրական արշավ, որին մասնակցում է նաև արդեն ծեր Բրեգգը: Արշավը տեղի է ունենում կալիֆորնիայի Մահվան հովտում: Հուլիսի շոգին նա երկու օրում անապատով անցնում է 30 մղոն(մոտավորապես 50 կմ), քնում է վրանում և վերադառնում նույն ճանապարհով: Իսկ 10 ուժեղ երիտասարդ մարզիկներ, ովքեր մրցում էին նրա հետ, որոնք ուտում և խմում էին ամեն բան, որը կցանկանային չկարողացան անցնել նույնիսկ 25 մղոն:
Ջերմաստիճանը առավոտյան 40,6 աստիճան էր, իսկ կեսօրին նույնիսկ բարձրացել էր մինջև 50,4 աստիճան:

1982-1983 թթ.-ին 6 գիտնական արկտիկայում ոտքով անցնում շուրջ 10000 կմ, արշավի վերջրն երկու շաբաթվա ընթացքում արշավական գիտնականներից երկուսը սեփական կամքով հրաժարվում են սննդից (խմում են միայն մասուրի թուրմ): Ամեն ինչ բարեհաջող է վերջանում, նրանք կորցնում են միայն 4 և 5 կգ քաշ:

1984թ.-ին մի խումբ կամավորներ կատարում են 15-օրյա նավարկություն Բելայա գետի երկայնքով: Խումբը առաջնորդում էին Գենրիխ Ռիժեվսկին և բժշկական գիտությունների թեկնածու Վալերի Գուրվիչը: Նրանք ճանապարհ են ընկնում առանց սննդամթերքի և ոչինչ չէն ուտում ամբողջ 15 օր: Խմում են միայն ջուր: Սակայն ֆիզիկական բեռնվածությունը շատ ծանր էր, նրան օրեկան 6-ից 8 ժամ թիավարում էին: Փորձությունը հաղթահարել են բոլոր մասնակիցներտ, նրանից ամենածերը 57 տարեկան էր: Այս դեպքից մի տարի առաջ մի այլ խումբ նմատատիպ սոված արշավ է իրականացրել կտրելով Կասպից ծոցը:

Երկրաբան Ս.Ա. Բորոդինը սոված մնալով հինգ օր 10 կմ.-անոց կռոսը վազում էր այն նույն ժամանակահատվածում, որում վազում էր նաև կուշտ ժամանակ: Նա հասել էր այդ արդյունքին հաճախակի սոված վազի պարապմունքներ անելով:

Նշագրեր: , , ,

Բաժին: Այլ

Մեկնաբանեք