Գույներ

 Գույներ մաս 1

olivier_lutaudՀոգեբանության մեջ չափազանց մեծ ուժ են ներկայացնում գույները: Գույների զարմանալի ուժի մասին է վկայում նրանց` ամենուրեք լինելու փաստը: Բնության գրկում գտնվելիս փորձեք նկատել, թե որքան ճիշտ և նուրբ է մայր բնությունը բաշխել հազարավոր երանգներ. իրոք հրաշք է: Գույները ոչ միայն հարստացնում են աշխարհի` մեր գեղագիտական ընկալումը, այլ նաև կենսականորեն կարևոր ֆունկցիաներ են կատարում: Դրանց ազդեցությունը մեզ վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Սպիտակ լույսի ճառագայթը անցնելով ապակե պրիզմայի միջով, բեկվում է և առաջացնում սպեկտր: Նրա կազմի մեջ մտնում են յոթ գամմայական գույները` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն և մանուշակագույն:
Սպիտակ գույնը խորհրդանշում է ճշմարտություն, գողեցկություն և Աստծո հոգին: Իսկ ահա` սև գույնը բոլոր գույների բացակայությունն է և համադրվում է ամենայն բացասականի հետ` հիվանդություն, ծերություն, մահ:

Որքան հնարավոր է, աշխատեք խուսափել սև հագուստներից:

Նկատվել է, որ սև գույնը բացասաբար է անդրադառնում շրջապատի, տրամադրության և վարքագծի վրա: Այն կարծես թե տրտմություն, դեպրեսիա և վհատություն է առաջացնում:

Ընտրեք ճիշտ գույներ ձեր հագուստի և ձեր տան կահավորանքի համար:
Ուրախություն և պայծառություն մտցրեք ձեր կյանքի մեջ: Դուք հաճելիորեն կզարմանաք` տեսնելով, թե ինչպես են գեղեցիկ ու բնական հագուստն ու տունը դեպի լավը փոխում ձեր հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ:
Ապացուցված է, որ գույնը որոշակիորեն ազդում է մարդկանց մտածողության վրա: Գույնը նույնպես ունի դրական կամ բացասական լիցքավորում, և կախված հանգամանքներից, կարող է լինել օգտակար կամ վնասակար:

Ջերմ գույները խթանում են, իսկ սառը գույները հանգստացնում և թարմացնում: Հետևեք, ուրեմն, ձեր տան պատերի, առաստաղի գույներին:
Տաք, ջերմ գույները` կարմիրը, նարնջագույնը, դեղինը կարելի է օգտագործել խոհանոցում, ճաշասենյակում, խաղասենյակում և աշխատավայրերում: Այդ գույները խթանում են և գրգռում` արտահայտելով ուրախություն և զգացմունքների ջերմություն:

Սառը գույները` փիրուզագույնը, կապույտը, մանուշակագույնը թուլացնում են, հանգստացնում և նպաստում լավ քնին: Դրանք կարելի է օգտագործել ննջարանում, հյուրասենյակում կամ առանձնասենյակում:
Համարյա բոլոր քաղաքակրթությունները իրենց տարեգրություններում ցուցումներ ունեն այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել լույսը և գույնը` ամրապնդելու համար առողջությունը: Այն կիառել են` որպես բարենպաստ և բնական միջոց շատ հիվանդություններ բուժելու համար: Հիշենք, որ հիվանդությունը օրգանիզմի ներդաշնակակության և հավասարակշռության խախտումն է` կապված ամենատարբեր գործոնների հետ: Գույնը ևս տիեզերքից եկող էներգիա է` օժտված կենարար ուժով և մեր նյարդային բջիջների վրա ազդելու հատկությամբ:

Դիտարկումները ցույց են տվել, որ ճառագայթները մեր օրգանիզմում առաջացնում են որոշակի կենսաքիմիական ռեակցիաներ: Եվ ահա առաջին և տեսանելի սպեկտրը կարմիր գույնն է: Չնայած որ կարմրի տատանումների հաճախությունը մեծ չէ, այն առաջ է բերում հոգեկան վերելք, խթանում կենսական գործընթացները, նպաստում էներգիային պոռթկմանը, կարգավորում սեռական օրգանների ֆունկցիաները, թեև անգիտակցորեն առաջացնում է տագնապ, անհանգստություն, քանզի զուգորդվում է արյան հետ:

Կարմիր գույնը բարձրացնում է աշխատունակությունը և իմունիտետը: Այն խթանում է նաև տեսողությունը, լսողությունը և հոտառությունը: Կարմիրը դրդում է քաջության և ագրեսիայի: Հիշեք, թե ինչ ազդեցություն է գործում կարմիրը ցուլի վրա: Սա տաք գույն է, այն վերանորոգում է, խթանում, ջերմացնում արյունը և ամբողջ մարմինը: Այս գույնը խորհուրդ է տրվում ֆիզիկական հյուծվածության, գերհոգնածության, արյունատար համակարգի հիվանդության դեպքում: Օգտակար է նաև ցածր տոնուսի, դեպրեսիայի, թույլ գրգռվածության, պարալիչների դեպքում: Վառ կարմիրը կամ բոսորագույնը ուժեղացնում է սեքսուալությունը: Այս գույնը կարելի է օգտագործել ամեն տեսակի խցանումների դեպքում: Փորձերը ցույց են տվել, որ կարմիր ապակու տակ աճեցված բույսերը չորս անգամ ավելի արագ են ծիլ տալիս, քան սովորական լույսի ներքո: Կարմիրի և սպիտակի համադրումը վարդագույնն է: Այս գույնը ընդունակ է կապվածություն կամ սիրո դող առաջացնել ցանկացած էակի մեջ:

Իսկ կարմիրի և դեղինի խառնուրդը նարնջագույնն է: Այն օգնում է լիցքավորելու օրգանիզմը նոր էներգիայով և միանգամայն անփոխարինելի է օրգանիզմի ցածրացած տոնուսի և անտարբերության դեպքում: Այդ կենարար ճառագայթը թափանցում է ձեր էության մեջ, երիտասարդացնում մարմնի յուրաքանչյուր մասնիկը, լցնում այն կյանքով և ուրախությամբ: Այդ ջերմ, խթանող գույնը ազդում է ամենից առաջ կենսականորեն կարևոր գործընթացների վրա, նպաստում է արյան շրջանառությանը: Այն օգնում է մարսողությանը, և բարենպաստ ներգործում փայծաղի վրա, վերականգնում թոքերը, ակտիվացնում վահանագեղձի և կրծքագեղի աշխատանքը: Նարնջագույնը բուժում է գլխացավերը, կիրառվում տեսողական խանգարումների, անքնության, գերհոգնածության դեպքում:

Բախտերևը ապացուցել է, որ գունային գամմայի ճիշտ ընտրությունը ունակ է ազդելու մարդու հոգեվիճակի վրա այնպես, ինչպես դեղորայքը:

Նկատեք և օգտվեք բնական գույներից և ձեր կյանքը ավելի թեթև ու հաճելի կդառնա:

Գույներ մաս 2

Մարդու օրգանիզմի վրա գույնային սպեկտրի բարերար ազդեցությունը վաղուց ապացուցված է: Մարդկությունը միշտ էլ իմացել է գույների առողջարար հատկությունների մասին: Դեռևս Հին Եգիպտոսում կային հատուկ տարածքներ, որոնցում առկա գունային հոսքերը, ըստ հնէաբանների, նախատեսված էին բուժման համար: Արդեն 16-րդ դարի կեսերին անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը հաստատում է, որ «գույնը կյանք է»: Տարբեր գույների բուժիչ ազդեցության մասին դրւյթը իր գիտական հիմնավորումը ստացավ միայն 19-րդ դարի կեսին:

Ավելի ուշ ամերիկացի բժիշկ Լիբերմանը իր այցելուների բուժման նպատակով սկսեցին կիրառել լուսային ֆիլտրերը և հրապարակեց սենսացիոն արդյունքներ:
Այսպես.

Դեղին գույնը ոգեշնչում է և խթանում` կայտառացնելով նյարդային համակարգը: Մաքուր դեղինը գույնը (ոսկեգույնը) հզոր միջոց է դեպրեսիայի դեմ: Նա ակտիվացնում է օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները, բարձրացնում է ախորժակը, օգնում սննդի յուրացմանը, խթանում սրտի աշխատանքը, լյարդի ու լեղապարկի գործունեությունը, բարելավում արյան շրջանառությունը, սրում տեսողությունը և լսողությունը, օգնում վերականգնելու նյարդային բջիջները և մկանները, ակտիվացնում նրանց գործունեությունը նույնիսկ այն դեպքերում, երբ մյուս միջոցները չեն օգնում: Դեղին լույսով ճառագայթահարումը լավ է օգնում մանկական կաթվածի ժամանակ: Իր նատրիումական հիմքի շնորհիվ դեղին գույնը հաջողությամբ օգտագործվում է ստամոքսի խոցի բուժման համար:

Իսկ ահա կանաչ գույնը ռելաքսացիայի (թուլացման) և հանգստի գույնն է, գլխավոր խթանող միջոցը, այն բոլորից, որ կա բնության մեջ: Այն վերականգնում է նյարդային համակարգը և էներգիայի հսկայական պաշար տալիս: Կանաչ գույնի հագուստը հանգստացնում է շրջապատի մարդկանց, ինչպես նաև նպաստում այն կրողի ինքնակարգապահությանը:

Ցավոք գնալով` քաղաքներն ու գյուղերը ավելի ու ավելի են ծածկվում անկյանք, գորշ գույնի ասֆալտով, մեզ շրջապատում են բետոնե անդեմ, գորշ զանգվածները` շինությունները և մենք տեսադաշտից բաց ենք թողնում բնության կանաչը, որը կարող էր հանգստացնել և հանել նյարդային լարվածությունը: Մեծ քաղաքների գունային միջավայրի ազդեցության արդյունքները արդեն զգալի են` հարյուրավոր մարդիկ տառապում են տարբեր նյարդային հիվանդություններով և գտնվում են մշտական դեպրեսիայի մեջ: Այս բոլորի ելքը կապույտ երկինքն ու այգիների, պուրակների կանաչն է: Հոգեբույժ Էլբերտ Հաբբարդը գրում է. «Եթե մենք կարողանայինք բոլոր հոգեկան հիվանդներին տեղավորել կապույտ երկնակամարի տակ, կանաչ խոտածածկի գորգի վրա, ապա նրանցից շատերը կապաքինվեին»:

Կանաչ գույնը մարմնավորում է քլորոֆիլը, իսկ նրա հիմնական հատկանիշը օրգանիզմը մաքրելու ընդունակությունն է: Նա լուծում է արյան մակարդունակները, խթանում և ակտիվացնում հիպոֆիզը, որը ղեկավարում է մեր օրգանիզմի բոլոր գեղձերը և օրգանները: Կանաչ վարագույրները և լուսամփոփները ունեն բուժիչ արդյունքը, դրան համար էլ այն կիրառում են առաջնակարգ բժշկական հաստատություններում:

Փիրուզագույնը ևս հանգստացնում և թուլացնում է: Հիանալի միջոց է դեպրեսիայի գերգռգռվածության և ուղեղի ավելորդ ակտիվության դեպքում: Թեթևություն է բերում նաև գերհոգնածության, թունավորման, անքնության դեպքում: Դրական է ազդեցությունը գլխացավերի, բարձր ճնշման, ցնցումների ժամանակ: Հետաքրքիր փաստ է արձանագրվել. գունային բուժումից հետո մաշկի վնասված հատվածը արագ և արդյունավետ լավանում է, և հաճախ` անգամ սպիներ չեն մնում:

Ծիրանագույն կամ ծիրանի – այս գույնի ազդեցությունը կարելի է համեմատել տարբեր տեսակի թմրանյութերի ազդեցության հետ, որոնք կիրառվում են ցավերը թեթևացնելու նպատակով, միայն այն տարբերությամբ, որ վտանգավոր, կողմնակի երևույթներ չեն առաջացնում: Այս գույնը իջեցնում է արյան ճնշումը, թեթևացնում գլխացավը: Լավ է օգնում առամնացավին: Ծիրանին թեթևություն է բերում տենդին, նվազեցնում սեռական ակտիվությունը և հուզական սթրեսների հետևանքները` ունենալով հիպնոսացնող հատկություն և որպես հետևանք` նպաստելով խոր և հանգիստ քնին:

Իսկ լեղակագույնը ազդում է գլխավորապես աչքերի, ականջների, քթի վրա: Օգնում է շնչառական հիվանդության բուժմանը` թեթևացնելով և բարելավելով շնչառությունը: Հանգստացնում է կտրուկ ցավերը, բուժում բորբոքային գործընթացները: Լեղակագույնը և մանուշակագույնը համարվում են վեհ գույներ, որոնք ազդում են հոգու բարձրագույն դրսևորումների, հոգևոր ընկալման և ենթագիտակցության ներըմբռնման վրա, հզոր ներգործություն ունենալով մտավոր և նյարդային գործունեության վրա:

Իսկ ինչպե՞ս կարելի է օգտագործել գույնը: Լավագույն եղանակը բանջարեղեն և մրգեր ուտելն է: Կլանելով լույսը` բույսերը արեգակնային էներգիայի որոշակի լիցքեր են ստանում: Երբ մենք ուտում ենք սնունդը, կլանում ենք արեգակնային սպեկտրի մի մասը: Միկրոտարրերը և հանքային նյութերը մթերքների մեջ ստեղծվում են ճառագայթների տարբեր գույների ազդեցության տակ:

Ճիշտ սնման հիմնական սկզբունքը միայն լավ որակի մթերքներ օգտագործելն է, ընդ որում` հարակավոր է ընտրել այնպիսի մթերք, որը արեգակնային էներգիայի առավելագույն պաշար է ներծծել իր մեջ:

Ինչպես գիտեք բույսերին կանաչ գույն է տալիս քլորոֆիլը, իր էությամբ սա համարժեք է հեմոգլոբինին` արյան կարմիր գունանյութին: Ինչպես առանց հեմոգլոբինի անհնար է մարդու և կենդանու կյանքը, նույնպես առանց քլորոֆիլի բուսական կյանքը: Լավագույն սպիտակուցը գտնվում է կենդանի, կանաչ բույսերում, բանջարեղենում և սերմերում: Ուրեմն, ձեր սննդաբաժնի մեջ ներառեք, որքան հնարավոր է` շատ կանաչեղեն, հատիկեղեն և լոբազգիներ:

«Գույնը կյանք է» հաստատում է անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը:

Նշագրեր: , ,

Բաժին: Առողջություն

Մեկնաբանեք