Դեպրեսիա (Ընկճախտ)

Vincent_Willem_van_Gogh_002Իտալացի գիտնականները ուսումնասիրել են ապագայի հիվանդության խնդիրը և եկել անսովոր եզրահանգման, պարզվել է, որ իր տարածվածությամբ առաջին տեղում դեպրեսիան է: Նրանք կարծիքով 2020 թվականին դեպրեսիայով հիվանդների թիվը կգերազանցի սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների թվին: Այսօր ինքնասպանության 60% -ի պատ-առւ դեպրեսիան է: Դեպրեսիայով հիվանդների մոտ անհետանում է և՛ ուրախանալու, և՛ տխրելու ընդունակությունը: Նկատվում է լիակատար անտարբերությունը շուրջը տիրող ամեն ինչի հանդեպ: Մարդու դեմքին սարքովի ժպիտի, ծիծաղի դիմակն է, որը ամեն պահի կարելի է հանել ու նորից դնել: Մոխրանում են նրանց հույսերն ու երազանքները, և կարծես այդ ծխից օդը թունավորվում է, հնարավորություն չկա շնչելու:

«Ոչինչ չեմ ցանկանում անել», – այս արտահայտությունը միայն արքայադեուստրերը չէ, որ արտասանում են… Մեզանից յուրաքանչյուրին հավանաբար լավ ծանոթ է այս դեպրեսիվ իրավիճակը: Անգլերեն լեզվի բացատրական բառարանը այսպես է բացատրում դեպրեսիա բառը. Տրտմության զգացում և հույսի կորուտ: Դեպրեսիայի պատճառները տարբեր են: Պատճառ կարող է հանդիսանալ կենսական իրադարձության հանդեպ մեր հակազդեցությունը, մտերիմ մարդու մահը, բնակարանի կորուստը, գործընկերությունը, սեփական սխալների պատճառով առաջացած մեղավորության զգացումը:

Պարզվել է, որ կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի: Նրանք, ովքեր բաժանված են սիրելիներից, բաժանված են ամուսնուց, միայնակ են, ամուսնացածների ավելի հաճախ են ընկճվում ու ճնշվում:

Դեպրեսիայի ենթակա են նաև նրանք, ովքեր մյուսներից համեմատաբար ցածր են զբաղվածության մակարդակով, կրթությամբ և նյութական ապահովվածությամբ:
Դեպրեսիայի առավել հաճախ ենթակա են 18-40 տարեկան մարդիկ: Մեր ժամյանակներում իրավիճակը տարբերվում է դարասկզբից, երբ այս հիվանդությանը հակված էին առավել տարիքավոր մարդիկ:

Իմաստությունը ասում է. «Վհատ հոգին չորացնում է ոսկորները»:
Ամերիկյան հեռուստաընկերությունը հայտարարում է, որ դեպրեսիան ընդունակ է հանգեցնել օստեօպորոզի (ոսկորների փխրունության): Մասնագետները հայտնում են, որ դեպրեսիան դրսևորվում է ոչ միայն թորշոմածության ու քնի խանգարման, ախորժակի կորստի նշաններով ու երևույթներով, այլ նաև ոսկորների աստիճանական քայքայմամբ: Ուժեղ սթրեսի երկար, տևական շարունակման դեպքում բարձրանում է արյան ճնշումը, պուլսը հաճախանում է, ուղեղը արտադրում է չափից ավելի քանակով հորմոններ: Այդ ժամանակ առաջանում է դիսբալանս, որը առաջ է բերում ոսկրային հյուսվածքի քայքայում:
Պատահական չէ նկատել Սողոմոն իմաստունը. «Կոտրած սիրտը ոսկորները կչորացնի, ուրախ սիրտը օգտակար է` ինչպես դեղ»:

Դեպրեսիայի դեմ պայքարելու համար բժիշկները խորհուրդ են տալիս մտածել լավատեսորեն, տարբերել անհաջողությունը աղետից, մանր խնդիրները` դժբախտությունից, զբաղվել սպորտով, փոփոխել միջավայրը, նույնիսկ մասնագիտությունը, գնահատել սեփական անձը հաջողության ու նվաճումների համար:

Այսօր հոգեբանները դեպրեսիայի  բուժման արդյունավետ միջոցներից մեկը համարում են լուսաբուժությունը:

Հիվանդը ենթարկվում է պայծառ լույսի ազդեցությանը այն քանակով, որը հավասար է արևոտ գարնանային օրը պատուհանից անցնող լույսի քանակին: Այս ձևով բնական արեգակնային լույսի անբավարարությունը փոխհատուցվում է արհեստական լույսով: Բժշկական վիճակագրության համաձայն “լուսաթերապիան” օգնում է մարդկանց 2/3-ին: Այդ պատճառով էլ շատ օգտակար է գորշ, մռայլ, անձրևոտ օրերին արձակուրդ գնալ այնտեղ, որտեղ պայծառ ու արևոտ եղանակ է: Սակայն պետք է ասել, որ դեպրեսիայի բուժման բոլոր եղանակները, այդ թվում և անտիդեպրեսանտները, միայն պլացնում են վատ տրամադրությունը, քիմիական ներգործության շնորհիվ: Իսկ դեպրեսիայի արմատները հաճախ մնում են ու նորից աճում:

Անհրաժեշտ է ճշտել հիվանդության իրական պատճառները: Հիշենք դեպրեսիայի սահմանումը` հույսի կորուստ”:

Եթե հույսը կորսված է, ապա դժվար թե հակադեպրեսանտները կամ նույնիսկ ամենապայծառ լույսը ետ վերադարձնեն այն:
Դեպրեսիայով տառապել են շատ հայտնի մարդիկ` Դավիթ թագավորը, Աբրահամ Լինքոլնը, Չերչիլը, Պուշկինը, Տոլստոյը, Ջեկ Լոնդոնը, Աստվածաշնչյան Սավուղ թագավորը:

Լև Տոլստոսը կարողացավ բուժվել` դիմելով քրիստոնեությանը, Դավիթը թագավորը անհույս պահերին դիմում էր Աստծուն և վերստին հուսավառվում: Իսկ Ջեկ Լոնդոնը խրվեց թմրամոլության մեջ և կյանքն ավարտեց ինքնասպանությամբ: Ինքնասպան եղավ նաև Սավուղ թագավորը, երբ այլևս անիմաստ համարեց ապրելը:

Հավատացեք, որ հույսը ապաքինում է հիվանդ սիրտը:

Ուրախության, երջանկության ու խաղաղության շողերը թափանցում են հոգու խորքերը, լուսավորում ներսը, ցրում խավարը, անուրախ մտքերը: Մարդու ներսը ջերմանում է, երբ հույսի ճառագայթներն են ցոլում: Ձեր շուրջբոլորը ոչինչ չի փոխվում, փոխվում է ձեր վերաբերմունքը, ձեր ներաշխարհը, և կյանքը ավելի պայծառ է երևում, իմաստավորվում է հետագան:

Հավատացեք, որ դուք կարող եք հաղթահարել անհուսությունը և կյանքի կոչել ձեր ողջ հոգեկան, մտավոր ու ֆիզիկական ուժերը:

Ապրելը իմաստ ունի և արժե ձեր ողջ ջանքերին:
Եղեք երջանիկ և ապրեք հույսով:

Նշագրեր: , , , ,

Բաժին: Առողջություն

Մեկնաբանեք