Նշագիր: Մեծ Պահք

Մեծ Պահք 2016

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 7-ին (բուն բարեկենդան) և ավարտվում է մարտի 27-ին (Սուրբ Հարության տոն, Զատիկ)։ Ինչպես միշտ Պահք․info կայքը ձեզ կտրամադրի պահեցողության մասին բազմաբնույթ և օգտակար տեղեկատվություն։

Կարդալ ամբողջը

Մեծ Պահք – Տեր Վահան քահանա Ազարյան (տեսանյութ)

Հաղորդումը նկարահանվել է Մունետիկ լրատվականի կողմից, տեսանյությում խոսում է Տեր Վահան քահանա Ազարյանը: Շատ կարևոր է նաև, որ այս տեսանյութում խոսվում է նաև պահեցողության տարբեր ռեժիմների մասին:

Կարդալ ամբողջը

Մեծ Պահքի շրջան. Ոչ միայն հացիվ

Ցավոք սրտի, այսօր մեզանում «պահք պահելը» հաճախ նորաձև երևալու պես մի բան է դարձել, երբ տասնյակ մարդիկ (առավել հաճախ երիտասարդ աղջիկներ ու կանայք) այն դիտարկում են որպես դիետայի հաջող շրջան, իսկ պահեցողության մեջ գտնվողների զգալի մասն էլ, հրաժարվելով կենդանական ծագում ունեցող այս կամ այն սննդատեսակից, երբևէ մտքով էլ չի անցկացնում Եկեղեցի այցելել, մասնակցել սրբազան ծեսերին, միտքն ու հոգին զբաղեցնել ոչ թե առօրյա սերիալադիտությամբ, այլ աստվածաշնչյան կամ հայրաբանական հոգեշահ ընթերցումներով և, ըստ այդմ, մարմնի ցանկությունները զսպելով …

Կարդալ ամբողջը

Մեծ Պահք (Ներածություն)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (49 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:

Կարդալ ամբողջը

Ի՞նչ չի կարելի ուտել պահքի ընթացում

Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Հրաժարվում են նաև սեռական հարաբերություններից, ալկոհոլային խմիչքներից, թմրանյութեր պարունակող ապրանքատեսակներից(ծխախոտ):

Կարդալ ամբողջը