Կայքի Մասին

Կայքի նպատակը

Այս կայքի նպատակն է ներկայացնել պահքը, ծոմապահության և սովապահության երևույթները բոլոր հնարավոր կողմերից: Այդ կողմերն են հոգևոր-քրիստոնեականը, հոգեբանական և առողջապահական խնդրիրները, պահքը այլ մշակույթներում, պահքի ուտեստները,  և այլն:
Մենք ուրախ կլինենք, եթե ծոմ և պահք պահողները, ինչպես նաև կասկածողները գտնեն այստեղ այնպիսի տեղեկատվություն և շփում, որը կօգնի իրենց ավելի ամուր լինել սեփական հոգու և օրգանիզմի հնարավորությունների հետազոտության այս հետաքրքրագույն ճանապարհին:
Եթե դուք որոշել եք պահք կամ ծոմ պահել, եթե դա կապված է եկեղեցական պահքի շրջանների հետ կամ եթե նույնիսկ կապված չէ, բայց ուզում եք կիսվել ձեր փորձառությամբ, մենք այդ հնարավորությունը նույնպես նախատեսել ենք: Այդ նպատակով ստեղծվել է «Փորձառություն» բաժինը: Այդ բաժնում ցանկացած մարդ կարող է կիսվել իր անձնական փորձով: Բաժնի հեղինակ դառնալու համար ձեզ անհրաժեշտ է գրանցվել:

Կայքի կանոնները

Կայքը, լինելով բաց հարթակ, հնարավորություն է ընձեռնում նաև կարծիքների և մոտեցումների փոխանակման և ազատ բանավեճի համար: Այտեղ գործում են բանավեճի հետևյալ կանոնները ՝

  • բանավեճի ընթացքում գրեք ըստ էության
  • բանավեճի ընթացքում մի անցեք անձերի
  • մեկնաբանություններ գրելիս, գրեք հայատառ հայերեն: Բոլոր լատինատառ կամ ռուսատառ մեկնաբանությունները կջնջվեն անկախ մեկնաբանության բովանդակությունից (բացառություն են կազմում ռուսերեն կամ անգլերեն լեզվով գրված մեկնաբանությունները):