Պահքի մասին ընդհանրապես

ԳԼՈՒԽ Ա

«Եվ արդ, -ասում է ձեր Տեր Աստվածը, -դարձե՛ք Ինձ ձերամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով»:Հովել Բ(2) 12

Միաստվածության երեք կրոններն էլ` մովսիսականությունը, քրիստոնեությունը և մահմեդականությունը, ունեն և կիրարկում են պահեցողությանօրենքը: Սակայն պահքը հատկապես քրիստոնեական կրոնի մեջ է ստացել իրգերագույն կարևորությունը և միջին դարերում իր խստագույն գործադրությա՛ն` գագաթին հասել: Այդ դարերի պահեցողությունն օրացույցների մեջգոյություն ունեցող մի կանոն կամ անհատական խղճի հարց չէր միայն, այլեկեղեցական և ընկերային (սոցիալական կամ հասարակական-թարգմ.) ամենախիստ մի օրենք էր, որին, լիներ Արևելքում, թե Արևմուտքում, հավաքա-բար ենթարկվում էին բոլոր քրիստոնյաները: Վա՜յ պահքը լուծողին. թե՛հանրային կարծիքը և թե՛ օրենքը լախտի հարվածի նման կիջնեին նրա գլխին:350-ական թվականներին Գանգրայում գումարված ժողովի 20-րդ կանոննասում է. «Չափահաս և մարմնով առողջ այն մարդը, ով քրիստոնյա անուննէ կրում և քառասնօրյա պահքը մինչև վերջ չի պահում, նզովյալ լինի»:

Այսօր, սակայն, թե՛ եկեղեցիների օրենքներում և թե՛ անհատ քրիստոնյաների առօրյա կյանքում պահեցողությունը խորագույն տեղատվությունէ կրում: Այս տեղատվությունն սկսվեց միջնադարի վերջերին, Արևմուտքումև շարունակվում է ցայսօր: Նախ Հռոմի քահանայապետերը շինարա-րական կամ պատերազմական գործողությունների համար նյութականմիջոցներ հայթայթելու նպատակով պահեցողության խստություններիցազատ մնալու արտոնություններ շնորհեցին ազնվապետական ընտանիքնե-րին, պայմանով, որ նրանք որոշ գումարներ հատկացնեն Հռոմի աթոռին:Ապա այս տեղատվությունը հզոր թափ ստացավ Վերածնունդով ու մանա-վանդ բողոքականության ծագումով, իսկ մեր ժամանակներում հրապարակիջած ազատականության, հեղափոխությունների, անհավատության և կրոնական անտարբերության ծավալումով իր լրումին հանգեց: Այնպես որ,այսօր ընկերային հին կարգերի և մտայնությունների գրեթե իսպառ փլուզումով պահքն էլ իր նախկին փայլը կորցրեց, առանց, սակայն, կիրարկությունիցբոլորովին դադարելու:

Պահեցողությունից հրաժարումն այն աստիճան համատարած է, որՀայաստանյայց Եկեղեցու բարձրագույն իշխանությունը 35 տարիներ առաջ 1Հայ Եկեղեցու «Բարեկարգության» վերաբերյալ իր զեկույցի մեջ ասում էր.«Կյանքն ինքնին լուծել է պահքի խնդիրը…»:Սակայն, հակառակ այս իրողության, պահքը չպետք է դադարի իրկրոնական արժեքը և կարևորությունը պահելուց: Երբ կրոնական ինչ-ինչկարևոր սկզբունքներ և հավատալիքներ, օրինակ` աղոթքը, ապաշխարանքը,հաղորդությունը և նմանները, ընկերային լայն խավերի մեջ կորցնումեն իրենց գործնական կիրարկումները, ինչպես մեր ներկա ժամանակներումէ, երբեք չի նշանակում, որ դրանք ըստ ինքյան նաև իրենց կարևորությունըև արժեքն են կորցնում: Երբ Աստծո Հոգուց այլևս պարպված որոշաստվածաբաններ հայտարարում են, թե «Աստված մեռած է» կամ միլիոնավոր զանգվածներ չեն իսկ անդրադառնում Նրա գոյությանը, երբեք չի նշանակում, որ Աստված արդարև դադարել է գոյություն ունենալուց և գործելուց: Նույն հանգամանքն է պահեցողության դեպքում:

Ի՞նչ է պահքը

Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, թերևս, հասկանում է մսեղենից, կաթնեղենից և հավկիթեղենից հրաժարում: Սա, սակայն,պահքի մասին վերջին ժամանակների և քաղքենի դասակարգի ըմբռնումնէ. սկզբից այդպես չի եղել: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը սգի և ցավի մի շրջան է, ինքնազրկանք կամ ինքն իրեն տրված կամավոր պատիժ, որն իրագործվում էր որոշ ժամանակ ուտելուց և խմելուց, ինչպես նաև ՀԱՃՈՒՅՔԻՑ ամբողջովին հրաժարվելով: Կարևորը վերջին հանգամանքն է, այսինքն` նաև հաճույքի՛ց հրաժարվելը, քանզի պահքը և հաճույքն իրար հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են նաև խաղը, ուրախությունը և պարը, երևակայել անհնար է:

Ուրեմն` կրոնական նպատակով ինքն իրեն որևէ զրկանք պարտադրելըպահեցողություն է:

Սկզբնական շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը և սրանց արտահայտման արտաքին ձևերը` հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն: Առհասարակ կիրարկվում էին որևէ ընկերությ ան կամ խմբի կողմից` վշտառիթ և հոգեպես ցնցող տխուր իրադարձությունն երի դեպքում: Օրինակ` երբ Դավիթը և յուրայիններն իմացան Սավուղի ու Հովնաթանի եղերական մահը և Իսրայելի ժողովրդի չարաչար պարտությունը, «իրենց հագուստները պատառոտեցին… ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին» (Բ Թագ. Ա(1) 11-12):

Պահքից անբաժան էր ԱՂՈԹՔԸ: Ս. Գրքում որտեղ էլ պահքի մասինհրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը: Երբ մարդիկպահեցողություն են անում, միաժամանակ կիրարկում են նաև աղոթքը: Ս.Գրքում ասված է. «Բարի են աղոթքները` պահեցողություններով» (ՏոբիթԺԲ(12) 8), այլ տեղում. «Բայց այս տեսակ դևը (այսինքն` արմատացած հոգե-կան բարդույթները և կատաղի մոլությունները) այլ կերպ դուրս չի ելնում,եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. ԺԷ(17) 20):

Պահեցողություն էին անում նաև որևէ կարևոր նպատակի հաջողությանհամար: Ըստ այսմ, երբ Եսթեր թագուհին, հակառակ պալատի օրենքներին,որոշեց, կյանքը վտանգի ենթարկելով, ներկայանալ թագավորին` իր ժողովրդի փրկությունը հայցելու համար, մարդ ուղարկեց իր ազգական Մուրթքեի մոտ` ասելով. «Դու գնա՛ և հավաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցեք և երեք օր` ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտեք ու չխմեք, իսկ ես և իմ նաժիշտները նույնպես ծոմ կպահենք: Ապա ես կմտնեմ արքայի մոտ…» (Եսթեր Դ(4) 16):

Պահքը, սակայն, հետզհետե ավելի կիրարկելի դարձավ իբրև ապաշխարանքի նշան և արտահայտություն: Սրա ամենաբացահայտ օրինակը գալիս է նինվեացիներից: Երբ նրանք Հովնան մարգարեից իմացան, թե քաղաքն իրենց ամբարշտության պատճառով պիտի կործանվի, «նինվեացի մարդիկ հավատացին Աստծու պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան: Լուրը հասավ նինվեացիների թագավորին: Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա: Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետկանգնեցին իրենց չար ճանապարհն երից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում, և ասացին. «Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի և հետ կանգնի իր խիստբարկությունից, և կորստի չմատնվենք» (Հովնան Գ(3) 5-9):

Պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենիցհրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելիմարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես` Դանիելս, երեք շա-բաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղովչօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. Ժ(10) 2-3):

Մեծ պահեցողներ Ս. Գրքից

Հին Կտակարանի մեծ պահեցողներից առաջինը մեզ ներկ այանում է նույն ինքը` Հին Ուխտի մեծագույն մարգարեն. Սինա լեռան վրա «Մովսեսը Տիրոջ հետ էր քառասուն օր և քառասուն գիշեր: Նա հաց չկերավ, ջուր չխմեց» (Ելք ԼԴ(34) 28): Եղիա մարգարեի մասին էլ է հաստատվում, որ քառասուն օր պահեցողություն է արել (Գ Թագ. ԺԹ(19) 8): Դավիթ թագավորը պահք պահեց` իր ապօրեն զավակի կյանքը փրկելու համար, բայց չկարողացավ (Բ Թագ. ԺԲ(12) 16):

Հուդիթը, հրեա ժողովրդի հերոսուհիներից մեկը, իր այրիության բոլոր տարիներին պահեցողության մեջ է եղել (Հուդիթ Ը(8) 5-6): Նեեմին, գերությունից հետո Երուսաղեմի պարիսպները վերաշինողը, երբ տեսնում է գերությունից դարձողների կրած նախատինքները և նեղությունները, Երուսաղեմի այրված ու ավերակ վիճակը, ասում է. «Նստեցի, լալիս էի, օրեր շարունակ սուգ արեցի ու ծոմ պահեցի, աղոթքի կանգնեցի երկնքի Տեր Աստծու առջև» (Նեեմի Ա(1) 4): Աննա մարգարեուհին, այն երջանիկն երից մեկը, որոնք իրենց կյանքի վերջալույսին տեսան Փրկչի մարմնացումը, «չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշերց երեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկ. Բ(2) 37): Երբ մտնում ենք Նոր Կտակարանի ավելի լուսավոր շրջանը, տեսնում ենք, որ պահքի սովորությունը շարունակվում է նաև այստեղ: Նոր Ուխտի առաջին պահեցողը նույն ինքը` նրա հիմնադիրը և մեր Փրկիչն է: Իր մկրտությունից հետո Հիսուսը«Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից:Չկերավ և չխմեց այն օրերին» (Ղուկ. Դ(4) 1-2): Եկեղեցին այս պահեցողությունըմեկնաբանում է նախ իբրև տնօրինություն (այսինքն` աստվածային մի արարք, որը կատարվում է հանուն և ի դեմս մարդկության` նրա փրկության համար), որի կարգում են նաև Մկրտությունը, Չարչարանքը, Խաչելությունը, Մահը և այլն: Հիսուսն Իրեն ծոմապահության ենթարկեց ոչ թե որովհետև ապաշխարանքի պետք ուներ, այլ դա կատարեց մարդկային ցեղի փրկության համար. մարդկության փոխարեն Ի՛նքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրա կանություն ստանա շնորհիվ Իր ծոմապահության: Այս գաղափարը շեշտում են ապաշխարության մեր շարականները: Օրինակ` «Այսօր Երկրորդ Ադամը (Քրիստոսը) պահեցողություն անելով` քավեց [արգելված] պտուղն ուտողների պարտքը»: Կամ` «Եկեղեցին էլ, Փրկչի քառասնօրյա պահեցողության օրինակով պահք պահելով, արժանի կլինի մասնակցելու Հարուցյալի հետ երանական ուրախությանը» (տես` Մեծ պահքի Ա և Բ կիրակիների հարցերը)2: Բացի այս, Հիսուսը ծոմ պահեց նաև որպես օրինակ Իրենհետևողների: Ինչպես մկրտվել էր, որպեսզի ոչ միայն քավեր Իրեն հավատացողների մեղքերը, այլ նաև Իր հետևորդներն էլ անպատճառ ենթարկվենայդ խորհրդին, այնպես էլ պահեցողություն արեց, որպեսզի Իրեն հավատացողները ևս նույնն անեն:

Հիսուսի և առաքյալների ուսուցումը պահքի մասին Կրոնա-բարոյական հարցերի մասին Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են «Լեռան քարոզում», ուր կարևոր տեղ է տրված նաև ՊԱՀՔԻՆ: Այնտեղ Հիսուսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը (այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը): Այլ երբ դու (խոսքն ուղղված է Հիսուսին հավատացողին և հետևողին) ծոմ պահես,օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմպահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծա-ծուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. Զ(6) 16-18):

Ուրեմն, Հիսուսը, առանց ընկնելու պահեցողության գործն ական մանր ամասնությունների մեջ, սովորեցնում է, թե ինչ ոգով պետք է այն կատարել: Ուրիշ առիթով փարիսեցիները Հիսուսին քննադատեցին, թե Նա և Իր աշակերտները պահք չեն պահում, ինչպես իրենք և Հովհաննես Մկրտչի աշակերտները: Դիտողությունն անհիմն չէր. արդարև Հիսուսը և Իր աշակերտները պահեցողություն չէին անում: Սակայն մենք, ի պաշտպանություն նրանց, կարող ենք ասել, որ Հիսուսի և Նրա աշակերտների գրեթե ամբողջ կյանքը պահեցողություն էր: Ուրիշների ողորմությամբ ապրող և քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ թափառող մարդիկ էին. ի՜նչ ունեին կամ ի՜նչ էին ուտում, որ պահեցողություն անեին: Իրենց անոթությունը հագեցնելու համար հաճախ արտերից ցորենի հասկեր էին պոկում և ափերի մեջ տրորելով` ուտում (Ղուկ. Զ(6) 1): Սակայն Հիսուսը տարբեր անկյուններից է հարցին նայում և նրանց պատասխանում հետևյալ ձևով. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն» (Ղուկ. Ե(5) 34-35): Ուրեմն Հիսուսը նախատեսում և անուղղակի թելադրում է, որ արդարև Իր հետևորդները Իր մահից հետո պահեցողություն կանեն: Եվ արդարև, տեսնում ենք, որ Եկեղեցին Քրիստոսի համբարձումից հետո կիրարկում է պահեցողության սկզբունքը, առանց, սակայն, այն հատուկ օրենքի վերածելու կամ որոշ օրերի ու շրջանների հետ կապելու: Պահքը տակավին բնական և ինքնաբուխ մի սովորույթ է, որը որևէ անհատ կամ խումբ կատարում է, երբ դրա պետքը զգում է: Ըստ այսմ, առաջին քրիստոնեական քարոզչական պաշտոնական ձեռնարկն սկսվում է պահքով և աղոթքով: Անտիոքում, որը Երուսաղեմից հետո դարձավ քրիստոնեական երկրորդ մեծ կենտրոնը, կային մարդիկ, ովքեր կոչվում էին «մարգարեներ և վարդապետներ»: Երբնրանք «Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին և Սողոսին առանձնացրե՛ք Ինձ համար, որ անեն այն գործը, որին Ես դրանց կոչել եմ»: Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով` ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործք. ԺԳ(13) 2-3): Գրեթե նույնը Պողոսը և Բառնաբասն արեցին, երբ, իրենց կարգին, նորա-կազմ քրիստոնյա համայնքների համար «երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին և նրանց հանձնեցին Տիրոջը, Որինհավատացել էին» (Գործք ԺԴ(14) 22): Պողոս առաքյալը, երբ հարկադրվումէ հիշել իր «վաստակները», հաստատում է, որ հաճախ ենթարկվել էնաև «քաղցի և ծարավի, առանց մի պատառ հացի» (հմմտ. Բ Կորնթ. Զ(6)5, Բ Կորնթ. ԺԱ(11) 27):

Աստվածաշնչի թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններից մեզ ավանդված հրահանգների և տրված օրինակների այս լույսի տակ մեզ համար անհասկ անալի է մնացել, թե ինչպե՞ս կարող են պահքի օրենքը անտեսել կամ բացահայտորեն նրա դեմ պայքարել հատկապես այն քրիստոնյաները, ովք եր իրենց հավատքի և գործի ամբողջ շենքը ցանկանում են կառուցել լոկ Աստվածաշնչի տվյալների վրա:Մասնավորաբար Մեծ պահքի մասին Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի ս. Զատիկը:

4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին` ուրբաթ օրերի պահքի մասին բացահայտ հիշատակություն ունենալով հանդերձ: 2-րդ դարի վերջերին և 3 -րդ դարի սկզբներին ապրող Տերտուղիանոս մատենագիրը հիշատակում է, որ Մոնտանական կոչվող, խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաև ինքը` Տերտուղիանոսը, Զատկից առաջ երկու շաբաթ պահեցողություն էր անում, մինչդեռ ուղղափառ քրիստոնյաները Զատկից առաջ մեկ, առավելը երկու օր էին պահք պահում: Ուրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն են ունեցել: «Քառասնորդաց» բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկիայի ժողովի (325 թ.) Ե (5-րդ) կանոնում` հավանաբար ակնարկելով Մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը: Ալեքսանդրիայի հայրապետներից ս. Աթանասն է, որ 330-ականթվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել: Ըստ արդի բանասերների և կանոնագետների` 4-րդ դարի երկրորդ կեսերին խմբագրված «Առաքելական կանոններ» կոչվող կանոնախմբի 8-րդ հոդվածում ասված է. «Առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահք նշանակվի` հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից` նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը` Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը…. Քանզի Նույն Ինքը` Տերը մեր Քրիստոս, տերը տոների և տարեկան հիշատակությունների, 40 օր և 40 գիշեր պահք պահեց» (Կանոնագիրք հայոց, էջ 32)3:

Առաջին չորս դարերի պահեցողության բնույթը կամ կերպերն էլ դեռ հստակ չեն: 5-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ Մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են բոլոր կենդանական մսերից, ուրիշները ձուկ են ուտում, ոմանք ձկանն ընկերակցում են նաև հավեղեն, կան, որ հրաժարվում են վերոհիշյալներից և հավկիթեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից` ընկույզ, նուշ և այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում: Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված: Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը երեքը, որից հետո ամեն տեսակ կերակուր թույլատրվել է ուտել, իսկ խստապահներն այն աստիճան են առաջ գնացել, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ են ճաշել: Ամենից սովորականը, սակայն, օրական մեկ անգամ ուտելն է եղել` լոկ մսից և գինուց հրաժարումով: Կաթնեղենի և հավկիթեղենի օրինական խիստ արգելք, ըստ երևույթին, տակավին չկար: 7-րդ դարի վերջերին և 8 -րդ դարի սկզբներին ապրած հայտնի անգլիացի պատմիչ Բիյդը հաստատում է, որ սուրբ նկատված մի եպիսկոպոս 7-րդ դարում Մեծ պահքի իր մեկ անգամվա ուտելու ընթացքում կերել է «մի քիչ հաց, մի հավկիթ, և ջրախառը փոքր-ինչ կաթ»: Մինչև իսկ 9-րդ դարում Արևմուտքում Մեծ պահքի ընթացքում հավկիթից, պանրից և ձկից հրաժարվելը նկատվել է բացառիկ առաքինություն:

Առաջին անգամ Հռոմի Գրիգոր Մեծ պապն է, որ 7-րդ դարի սկզբներին, գրելով Անգլիայի առաջին եպիսկոպոսին` Օգոստինոսին, ասում է, որ Մեծ պահքի ընթացքում «մենք հրաժարվում ենք մսից և կենդանական բոլոր արտադրություններից, այսինքն` կաթից, պանրից, հավկիթից և նմաններից»: Սա էր վաղ միջնադարում համայն քրիստոնեության ընդհանուր օրենքը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում: Սակայն աստի ճանաբար Արևմտյան Եկեղեցում թույլտվություններ մտան նախ ձկնեղենի, կաթնեղենի ու հավկիթեղենի վերաբերյալ և ապա օրական գլխավոր ճաշին զուգահեռ առավոտյան ու երեկոյան ևս արտոնվեցին թեթև ուտելիքներ, մինչև Արևմտյան Եկեղեցուց ողջօրյա ծոմապահությունը գրեթե իսպառ վերացավ, և պահեցողության օրենքը լոկ մսի համար մնաց: Այս օրենքն էլ մի քանի տարի առաջ Վատիկանի 2 -րդ ժողովի բարեկարգական կանոններով գործնականապես գրեթե վերացավ Կաթոլիկ եկեղեցուց: Պահեցողությունն ընդհանրապես և մասնավորաբար Մեծ պահքը Արևելքում ավելի խիստ են եղել: Արևելյան եկեղեցիներում երկար դարեր պահվեց սկզբնական սովորությունը, այսինքն` օրական մեկ անգամ միայն ուտելու և բոլոր մսեղեններից ու կենդանական արտադրություններից հրաժարվելու կանոնը: Ի վերջո, սակայն, աստիճանաբար, Արևմուտքին հետևելով, թույլտվություններն Արևելք էլ մուտք գործեցին. նախ արտոնվ եցին օրական մեկ անգամից ավելի ճաշերը և ապա` Մեծ պահքի շաբաթ ու կիրակի օրերին բացի մսեղենից ամեն տեսակ կերակուրներ ուտելը: Սակայն գեղջկական շրջանակները շարունակեցին, և որոշ տեղեր մինչ և օրս շարունակում են հնագույն կանոնը` օրական մեկ անգամ ուտել` միանգամայն հրաժարվելով կենդանական ամեն տեսակ արտադրություններից:

Հայաստանյայց Եկեղեցու օրացույցում տարվա մեջ ունենք պահքի 158 օրեր, որոնցից 40 -ը զուտ Մեծ պահքինն են4, մնացածի ճիշտ կեսը` 59 օր, կազմում է տասնմեկ շաբաթապահքերը, և մյուս կեսը չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերն են, որոնք վերոհիշյալներից դուրս են մնում:

Պահքի նպատակը

Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունեն մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստ ատել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի և թե՛ մեթոդի տեսակետից: Երկուսի վրագցված բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը: Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է:

Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը` հոգեկան կյանքի մեխանիզմին: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը և նմանները: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է: Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են` մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար: Ուտելու կենսական գործողության հետ կապված` ախորժակը մարդուն պարտադրում է ուտել` մարմինն առողջ և կենսունակ պահելու համար: Սերնդագործելու կենսական գործողության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացն ել երկրի վրա: Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, փոխանակ մեր կամքի և բանականության կողմիցկառավարվելու, դառնում է ցանկությունների խաղալիք:

Որկրամոլությունը, որն ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլ նաև պատճառ` կյանքի այլասերման: Հեշտախտը և այլ սեռային ստահակություններ, որոնք սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործունեություններն են, մեզ ծանոթ է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում:

Զգացական այս ուժերն առանց պահեցողության դժվար է իրենց բնական չափի և սահմանի մեջ պահել: Ուստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների բռնակալության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. Ե(5) 17):Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք: Ապաշխարանքի էությունը մեղքի պատճ առով զգացած ցավը, զղջումը և մտահոգությունն են այն պարզ պատճառով, որ մեղքն անհատի և ընկերության մեծագույն չարիքն է և մեզ Աստծուց բաժանող միակ պատճառը, աստվածային ու մարդկային մի շարք թանկագին շնորհներից ու ուժերից մեզ պարպող միակ ազդակը: Արդ, մեղքի հետևանքով զգացած ներքին ցավի արտաքին արտահայտություններից գլխավորը պահեցողությունն է, որը մեղավորին պատժի ենթարկելու և մեղքի ավերների առաջն առնելու արարք է:

Որոշ հիվանդություններ մահացու են, այսինքն` եթե իրենց սկզբնական շրջանում չդարմանվեն, վաղահաս մահվան պատճառ կլինեն. օրինակ` քաղցկեղը, թոքախտը, սրտի և այլ կենսական օրգանների հետ կապված տկարությունները: «Մահացու» կոչված մեղքեր էլ կան. օրինակ` ամբարտ ավանությունը, չար նախանձը, ջղագար բարկությունը, անսահման ագահությունը և սրանց տարատեսակները:

Սրանք մահացու են, որովհետև մարդու մեջ մեռցնում են բարոյական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը և, ի վերջո, այլասերում մարդու նկարագիրն ու բնությունը: Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է բառի իսկական իմաստով մարդ լինելուց: Արդարև, այս երկոտանի, ուղղաբերձ «մերկ կապիկը» մարդ դարձնողը, այսինքն`կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանողը, ոչ այնքան նրա ֆիզիկական տարբերություններն են, որքան բարոյական գիտակցությունը, խիղճը, Աստծուն ճանաչելու և Նրան դիմելու կարողությունը:

Այս և մարդկային ուրիշ ազնիվ հատկություններ էլ վերոհիշյալ մահացու մեղքերից կտուժեն, կայլասերվեն, մինչև իսկ իսպառ կփչանան, եթե դրանց առաջը չառնվի: Եվ պահքը մեծապես նպաստում է այլասերիչ այս հակումների առաջն առնելուն, ինչպես նաև մարդուն հատուկ վերոհիշյալ կարողությունները պահպանելուն:

Պետք է անդրադառնալ նաև, որ ֆիզիկական հիվանդությունն երի պարագայում սնուցակարգը կամ դիետան չէ, որ ախտը բուժում են: Բուժողը մարմնի բնական ուժերն են, արյունը, ավիշը և նրանցում պարունակվող կենսական տարրերը: Բժշկի հանձնարարած պահեցողությունը կամ դեղը միայն դյուրացնում են մարմնի բուժիչ ուժերի գործը` արգելք հանդիսանալով, որ հիվանդությունն ավելի չխորանա: Նույնը կրոնական պահեցողության պարագայում է: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը:

Սակայն պահեցողությունը կարևոր մի օժանդակություն է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, այն հիմնական պայմաններն են ստեղծում, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում: Ս.Օգոստինոս Ափրիկեցին5 ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»:

Արդարև, անկեղծ և առողջ պահեցողության մեջ քրիստոնյան կարող է գտնել ազդու միջոցներից մեկը` վերատիրանալու այն բարոյական կորուստն երին, որոնց ենթարկվել է չափազանց արձակ ապրելակերպով: Վերաշահում է այն շնորհները, որոնցից զրկված էր իր մեղքերի պատճառով: Գրվածքիս իբրև բնաբան ծառայող խոսքը, որն ասվել է մեզնից գրեթե 2500 տարիներ առաջ, Հովել մարգարեի բերանով, իր մեջ խտացնում է պահքի էությունը:Մշտնջենական մի թելադրանք է, որն ուղղված է բոլոր դարերի բոլոր սերունդներին, որոնք Աստծուց հեռացած լինելու դժբախտությանն են ենթարկված: Ժամանակակից մարդկությունը գերազանցել է նախորդ սերունդներին ոչ միայն իր թվով ու տեխնիկական առաջադիմությամբ, այլ նաև ամբարշտությամբ և Աստծուց հեռացած լինելու անչափելի ծավալով: Դեպի ստույգ և անխուսափելի կորուստ առաջնորդող այս ճանապարհից ազատվելու միակ միջոցը «պահքով և լալով», այսինքն` ապաշխարանքով ու աղոթքով, «ամբողջ սրտով» ետ` առ Աստված դառնալն է: Կրոնական պահեցողությունն ունի նաև անուղղակի բարիքներ, որոնք ոմանք տգիտաբար նկատում են որպես պահքի նպատակ: Ցորենի հետ անպատճառ նաև հարդ է արտադրվում, որը բոլորովին էլ դեն նետվելիք բան չէ, անասուններին իբրև կեր է ծառայում: Բայց ոչ ոք ցորեն չի մշակում հարդ ստանալու համար: Ծիրանի հետ կա նաև նրա կորի զը, որը նույնպես անպետք բան չէ, սակայն ոչ ոք ծիրանի ծառ չի տնկում կորիզի համար: Պահքի անուղղակի բարիքներից են, օրինակ, ֆիզիկականօգտակարությունը` հատկապես մեր ժամանակներում, երբ մարդիկ պետք եղածից ավելի են ուտում, և մարմինն իրեն անհրաժեշտ եղածից ավելի է նյութեր ստանում, որոնք ճարպի ձևով զետեղում է իր զանազան մասերում` իզուր ծանրացնելով իրեն և դժվարացնելով սրտի աշխատանքը: Ձևականին հակադրված իսկական պահեցողությունը նպաստում է մարմնի ճարպերը հալեցնելուն և սրտի աշխատանքը թեթևացնելուն: Սակայն երբ պահեցողությունընիհարելու և առողջությունը վերագտնելու նպատակով է արվում, որք ան էլ օգտակար լինի, դադարում է կրոնական արժեք ունենալուց: Պահքի անուղղակի ուրիշ բարիքներից մեկն է ԿԱՄՔԻ ԶՈՐԱՑՈՒՄԸ: Մեր հոգևոր և բարոյական կենցաղում կամքը կենսական դեր ունի: Երբ օրենքի պարտադրանքով կամ մեր ցանկությամբ պահեցողություն ենք անում, մեր կամքն աստիճ անաբար զորանում է, որովհետև պահեցողությունը հաճելի չէ մեր ֆիզիկական դյուրակեցությանը, որով մարմնական հակումների վրա դրված պարտ ադրանքը նպաստում է, որ բարոյական կամեցողությունը զորանա` ի վերջո դառնալու համար ուժի շտեմարան, որի օգնությանն ենք դիմելու ամեն անգամ, երբ բարոյական օրենքներին կամ մեր խղճմտանքին հակառակ արարքների փորձությանը ենթարկվենք: Կամեցողության զորացմամբ մենք մեր ունեցած խելքը և ժամանակն ավելի արդյունավոր կերպով կարող ենք գործածել: Թե կամքի պակասի հետևանքով ինչ ահավոր չափերի հասնող վատնումներ ենք ունենում` քչերին է հայտնի: Սակայն այստեղ ևս կրկնում ենք. միայն կամքի զորացման համար կատարված պահեցողությունը կամ նման այլ վարժանքներն ու մարզանքները զուրկ են մնում զուտ կրոնական արժեքից`ինքնըստինքյան օգտակար ու հանձնարարելի լինելով հանդերձ:

Մեր ներկա պահեցողությունը

Ներկայիս մեր սովորական պահեցողությունը մսից և կենդանական արտադրություններից պարզապես հրաժարվելն է: Ընդունելի է, որ սա էլ ոմանց համար կարևոր մի զրկանք և, հետևաբար, ապաշխարանք է, սակայն մյուս կողմից` քանի որ մարդն արտոնված է որևէ ժամանակ և ցանկացած քանակությամբ, բացի վերոհիշյալներից, գրեթե ամեն բան ուտելու, պահքը կորցնում է իր ազդեցությունը: Երբ գինին էլ է արտոնվում` կենդանական արտադրություն չլինելու պատճառով, պահեցողությունը գրեթե շեղվում է իր նպատակից: Այսօր հազարավոր մարդիկ կան, ովքեր բուսակեր են, այսինքն` նրանց առօրյա սովորական ուտելիքները մեր «պահոց» կոչված կերակուրներից տարբեր չեն, սակայն նրանք երբեք չեն հավակնում հայտարարելու, որ բանջարեղեն, ընդեղեն և պտղեղեն ուտելով` բառի կրոնական իմաստով պահեցողություն են անում. սա նրանց սնվելու սովորական կերպն է: Արդ, պահքի սկզբունքին, ոգուն և տառին հակառակ է ցանկացած ժամանակ և ցանկացած քանակությամբ ուտելը` ճոխացրած«պահոց» կոչվող անուշեղեններով ու համադամներով: Պահեցողությունը կերակրի տեսակի հարց չէ. պահք պահելը «թայինով ապուր» կամ ոսպով «չորբա», կամ «յահնիներ» ու «յալանջի դոլմաներ»6 ուտելու մեջ չէ:

Բացի սրանից, կյանքն այսօր այնպես է դասավորվել, որ միշտ չէ, երբ հնարավոր է «պահոց» կոչվող կերակուրներ գտնել, օրինակ, հասարակաց ճաշարաններում: Եվ ամեն մարդ չէ, որ միջոց ունի ինքը պատրաստելու իր պահոց կերակուրները: Կաթոլիկ պահեցողությունը, որ ավելի կերակուրի տեսակի հարց էր, քան քանակի, այս իսկ պատճառով այսօր գործնականումգրեթե բոլորովին վերացվել է, և պահվում է միայն Ավագ ուրբաթի պահքը: Այնպես որ, այսօր անգամ ցանկ ացողները դժվարությունների են հանդիպում մեր սովորական կիրարկությամբ պահքը պահելու մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Պահեցողությունից իսպառ հրաժարվե՞լ, ինչպես բողոք ականներն արեցին: Չենք կարծում: Այս մասին մեր Տիրոջ օրինակը ևուսուցումը բացահայտ են: Հիսուսն ասաց, որ աշխարհից Իր հեռանալուց հետո Իր հետևորդներն էլ պահեցողություն կանեն (Մատթ. Թ(9) 15, Մարկ. Բ(2) 20, Ղուկ. Ե(5) 35): Նրանք, ովքեր կարող են պահքի ներկա սովորական ձևը կիրարկել ու նրա մեջ հոգեկան ազնիվ գոհացում գտնել և ոչ թե ինքնախաբեություն, թող այն շարունակեն: Աստված ընդունելի անի նրանց այդ կերպ պահեցողությունը: Իսկ նրանք, ովքեր գործնականում չեն կարող այն կիրարկել կամ դրանից հոգևոր շինություն և օգուտ չեն կարող քաղել, բայց մյուս կողմից անպատճառ ցանկանում են մի կերպ պահեցողություն անել, այդպիսիներին հետևյալ թելադրանքներն են տրվում` ընտրելու համար դրանցից մեկը կամ մյուսը:

1. Օրական մեկ անգամ միայն ուտելով` վերակենդանացնել հնագույնսովորությունը, առանց նկատի առնելու կերակրի տեսակը և առանց ճաշըհամադամներով չափազանցնելու: Այս կերպը զորավոր մի զրկանք է շատե-րի համար, ովքեր վարժված են օրական երեք անգամից բացի ուտելու նաևցանկացած ժամանակ:

2. Նրանք, ովքեր ֆիզիկական լուրջ պատճառներով և իրենց գործի բերումով չեն կարող գործադրության դնել 24 ժամվա մեջ մեկ անգամ միայն ուտելու հնագույն կանոնը, կարող են երկու կամ առավելը երեք անգամ ուտել` հրաժարվելով հատկապես այնպիսի ուտելիքներից, որոնք չափազանց սիրում են: Հրաժարվել մասնավորաբար շաքարեղեններից, շոկոլադից և քիմքը գրգռող անուշեղեններից:

3. Պահքի շրջանում իսպառ հրաժարվել ոգելից ըմպելիքների և անուշեղենի գործածությունից` մյուս կերակուրներից ցանկացած ժամանակ չափավոր ուտելով հանդերձ:

Որևէ ձևով պահեցողություն անելու ժամանակ անհրաժեշտ է հրաժարվ ել կինո և թատրոն հաճախելուց: Հրաժարվել պարահանդեսներից: Հրաժարվել ամեն տեսակ հաճույքի վայրերից: Հրաժարվել հեռուստացույցով ժամանցի համար պատրաստված հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելուց` մյուս բոլոր բաներով հանդերձ: Նրանք, ովքեր ի վիճակի չեն կերակրի պահեցողություն անելու կամ հոգեկան որևէ շահ չեն գտնում դրանց մեջ, նրանց համար հանձնարարվում են հետևյալ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

1. Հրաժարվել մոլեկան սովորություններից: Անշուշտ, մոլությունն երից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի նրանցից ազատվելու ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Մոլությունները, բացի մեր քսակին վնասելուց, խանգարում են նաև մեր հոգու և մտքի հավասարակշռությանը: Ծնողների մոլությունները խորտակում են անմեղ և խոստումնալից զավակների ապագան: Կործանում են անթիվ ընտանիքներ: Ծանր մոլություններով վարակվածները` թմրեցուցիչներին և անբնական սեռական ախորժակներին գերի դարձածները, դժբախտաբար, արդեն իսկ պահեցողության մասին մտածելու ի վիճակի չեն: Բայց նրանք, ովքեր պահեցողությանն արժեք ընծայելու չափ տեր են մնացել իրենց բանականությանը և հավատքին, բայց մյուս կողմից մոլի են թղթախաղի, ոգելից ըմպելիքի, ձիարշավի և այլ տեսակ «ղումարների», սրանց համար, Նոր տարվա որոշումներից ավելի (որոնք առհասարակ չեն պահվում), Մեծ պահքի քառասնօրյա շրջանը սքանչելի առիթ է այս մոլությունն երի դեմ Աստծո օրհնությամբ և Եկեղեցու օժանդակությամբ լրջորեն պայքարելու: Ծխելուց կամ մյուս մոլություններից հրաժարվելու հետ կապվ ած տանջանքն արդարև ինքնազրկանքի մի սքանչելի կերպ է: Այս տեսակապաշխարանքն ու պահեցողությունն ավելի ընդունելի են Աստծուն և օգտակար` մարդուն: Մեծ պահքի շրջանում խաղաթղթի սեղանի մոտ չնստելը կրոնական տեսակետից ավելի արժեք ունի, քան խնջույքի` մսեղենով սեղաններից հրաժարվելը: Եվ երբ այսպես 40 օրեր շարունակվի, մոլության ենթական հավանաբար ամբողջ տարվա համար կբուժվի խաղաթղթի մոլությունից, և բարոյական պահեցողությունը, իսկական ապաշխարանք լինե-լուց բացի, գոնե այս կերպ գործնական նպատակի էլ ծառայած կլինի:

2. Հրաժարվել լեզվի հիվանդություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և ամեն տեսակ լեզվագարություններից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և խոր խոցում են մեզ նմանների սիրտը: Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև ուրիշներին: Հրաժարվել գոռում-գոչյուններից, վիճաբանություններից, կռվազանություններից,որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը: Չենք անդրադառնում ավելի ծանր և վտանգավոր հոգեվիճակներին`դառն ատելությանը, սև նախանձին, նենգություններին, դավադրությունն երին և նման լուրջ ախտերին, որոնցից ազատվելու համար ենթական հարատև ու ավելի հետևողական ճիգերի և աստվածային մասնավոր օժանդակության է կարոտ:

3. Սրանք, սակայն, ժխտական թելադրանքներ են ժխտական հոգեվիճակն երից ազատագրվելու համար: Ինչո՞ւ ճիգ չանել արծարծելու նաև դրական հոգեվիճակներ` կատարելով դրական գործեր, այսինքն` պահքի նպատակն իրագործել ավելի կարճ ու գործնական ճանապարհներով: Հետևաբար, բարոյական ապաշխարանքների կարգում կարող ենք հանձնարարել հատկապես բարիք գործելը: Ստույգ է, որ բարիք գործելը բոլոր ժամանակներում սիրո մեր պարտականությունն է և ոչ` ապաշխարանք, բայց նրանք, ովքեր տարվա մյուս օրերին թերացել են մարդկային այս հիմնական առաքինության մեջ, մասնավոր ճիգ պետք է անեն և գեթ Մեծ պահքի ընթացքում իրենց մասնավոր նյութական զոհողության ենթարկեն: Օգնել համայնքային հաստատություններին, կրթական, կրոնական ու բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, օգնել պարզապես Մեծ պահքի ոգուն հավատարիմ լինելու համար: Օժանդակել աղքատ ու հաշմանդամ մարդկանց` նրանց դրամական պարտքերը թեթևացնելով, օգտակար լինել մեզ նմանների հազարումի կարիքներին: Ինքն իրեն հարկադրելով` օրական որոշ գումար մի կողմ դնել, զրկելով քիմքը ևմահաճույքները` դրամը բարի նպատակների հատկացնելու համար:

4. Նյութական օժանդակություններին զուգահեռ կամ եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակ տրամադրել ազնիվ նպատակներին` ծառայության մեր բաժինը բերելով` ուր դրա պահանջը կա: Այցելել հիվանդներին և բանտարկյալներին: Այցելել որբանոցներ և ծերանոցներ: Այցելել տանը մենակ մնացած հոգիներին:

Մոտենալ սուգ ու ցավ ունեցողներին և նրանց տրամադրությունը բարձր ացնել` համեստ, անկեղծ ու մարդկային զրույցով բաժանելով նրանց սուգը և ցավը: Մանավանդ Մեծ պահքի ընթացքում բոլոր մարդկանց հանդեպ լցված լինել բարյացակամությամբ, փողոցում` փափկանկատությամբ, փոխադրական միջոցների մեջ` մյուսներին տեղ զիջելով, և դեռ բազմաթիվ այլ կերպ երով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ մեր փոքր առավելություններից ու իրավունքներից մեզ զրկելով և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով: Երբ սրանք առանց հավակնության կատարվեն, մենք այն համոզումն ունենք, թե ավելի՛ կծառայեն պահեցողության ոգուն և նպատակին, միաժամանակ զուգահեռ կընթանան մեր ժամանակների գործնական մտածողությանը, ինչպես և առողջ ու դրական այնպիսի կրոնի, որպիսին քրիստոնեությունն է, հիմնական սկզբունքներին ու պահանջներին: Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թեինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.- Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար: Աստված պատասխանում է.- Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, -ասում է Տերը:

 

Քանդի՛ր անիրավության հանգույցը,
խորտակի՛ ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը,
ների՛ ր ու արձակի՛ ր նեղյալներին
և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները:
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը
և անօթևան աղքատների՛ն տար քո տունը.
եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան,
բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:
Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը,
և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը,
քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը,
և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ.
մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:
Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը,
ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,
քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս
և չքավոր մարդկանց կշտացնես,
այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը,
քո խավարը կվերածվի միջօրեի:
Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի,
քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,
և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ,
ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի:

(Հմմտ. Եսայի ԾԸ(58) 3-11)