RSSԲաժին: Օրվա խորհուրդ

Օրվա Խորհուրդ #10 (կռապաշտություն)

Թվում է, թե հեռավոր անցյալում են ժամանակները, երբ մարդ արարածն առարկաներից աստվածություններ էր կերտում, երկրպագում դրանց և պաշտում, սակայն 21-րդ դարն էլ առատ է կուռքերով, որոնք իշխում են մարդու վրա, ստիպում խոնարհվել ու երկրպագել իրենց: Դրամ, հարստության մոլուցք, փառք, եսասիրություն… շարքը կարելի է շարունակել: Աստված Երեմիա մարգարեի միջոցով մեզ այսօր հիշեցնում է Իր դատաստանի մասին, որից չի խուսափի և ոչ մի «կռապաշտ» …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #9 (ամենաանվտանգ ճանապարհը)

Այսօր աշխարհում համատարած վազք է, վազք հանուն ապահով ու բարեկեցիկ կյանքի: Հաճախ այս վազքի մեջ մարդ արարածն այնքան է կուրանում, որ նպատակին հասնելու համար գործում է անգամ սեփական խղճին ու Աստծուն դեմ: Աստծո Խոսքը, սակայն, ցույց է տալիս ամենաանվտանգ ճանապարհը.

«Ով ինձ լսի, կապրի ապահով և երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից» (Առակ. 1:33):

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #8 (կատարելություն)

Քրիստոնեությունը կատարելության կրոն է: Քրիստոնյան կոչված է կատարյալ լինելու, կատարյալ, ինչպես Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որովհետև մարդը ստեղծված է ըստ Աստծո պատկերի (Ծննդ. 1:27): Սակայն մենք մեղքի ճանապարհով ավելի հաճախ կորցնում ու աղավաղում ենք այդ «պատկերը», քան լինում ու մնում այնպիսին, ինչպիսին մեզ Տերն է արարել, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է ուզում, որ մենք լինենք. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ձգտի՛ր կատարելության:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #7

Այսօրվ աստվածաշնչյան ընթերցման մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8:31): Իսկապե՛ս, մտածիր միայն. կյանքում այնքան շատ նեղությունների, դժվարությունների, անհաջողությունների ու հակառակությունների ենք բախվում, և դրանք հաղթահարելու ու ստեղծված վիճակից դուրս գալու փոխարեն հաճախ հուսահատվում ենք, անօգնական մեկուսանում ինքներս մեր մեջ` մոռանալով սակայն, որ մեր թիկունքին ամենակարող Աստված է կանգնած: Նրան ապավնի՛ր, Նրան հավատ և վստահ եղիր, որ ամեն բան հաղթահարելի է, եթե դու Աստծո կողմն ես:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #6

«Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս»։ Աստծո պատգամած այս սուրբ պատվիրանը` «սիրի՛ր Աստծուն», փարոսի պես պիտի ուղորդի ու առաջնորդի քեզ: Այն պիտի լուսավորի ոչ միայն քեզ ու քո ճանապարհները, այլ նաև շրջապատդ` հարազատներիդ, ընկերներիդ:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #5

«Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Նրա [Քրիստոսի] հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6:6): Մեծ պահքի 7 շաբաթներն, արդարև, կարելի է անվանել Խաչի ճանապարհ: Այս ճանապարհը համբերության, փորձությունների ու հոգևոր զորացման անփոխարինելի մի ուղի է, որով այլևս խաչին ես գամում անցյալդ` հին մարդուն` լի մեղքով ու անիրավությամբ և այլևս չես լինում ստրուկը մեղքի, այլ խոնարհաբար ծառայում ես Հիսուս Քրիստոսին:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #4 (հրեղեն աղոթք)

«… Աղոթեցե՛ք Տիրոջը անկեղծ սրտով» (Հովել 1:14). Եկեղեցու Սուրբ Հայրերը մարդուն համեմատում են նմանեցնում են բուրվառի, կրակը բուրվառի ներսում` մարդկային սրտի, իսկ խունկը` աղոթքի: Որքան թեժ է կրակը, այսինքն` կրակոտ ու անկեղծ է սիրտը, այնքան ավելի անուշաբույր կլինի քո աղոթքը: Պահքի ժամանակ ջանա ավելի բորբոքել սրտիդ հուրը և անկեղծորեն աղոթել Տիրոջը:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ # 3

Ժողովրդական խոսքն ասում է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Աստծո Խոսքը, սակայն այս մտքին համամիտ չէ. Աստված գիտի, որ մոլորության խոտոր ճանապարհին հայտնված անձը կարող է շտկել իր սխալը, փոխվել ու դառնալ դեպի արդարությունը: Եթե դու հիմա Աստծուն մեջքով ես կանգնած, ապա ճիշտ ժամանակն է, որ լսես Տիրոջ ձայնը և դեմքով դառնաս դեպի Նա. «Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմածություն անի, – ապրելով ապրելու է ու չի մեռնելու։

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ # 2 (ապաշխարություն)

Գաղտնիք չէ` պահքի նպատակն առաջնահերթ հոգու մաքրությունն է` ապաշխարությունն ու ազատագրումը ամեն տեսակ չարությունից, անիրավությունից ու մեղքից: Թե ինչպե՛ս պետք է հասնել այդ մաքրությանը այսօր մեզ պատգամում է Աստված. «Եկե՛ք խոսենք իրար հետ, -ասում է Տերը.-եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1:18-19):

Կարդալ ամբողջը

Օրվա խորհուրդ #1 (ներողամտություն)

Այսօր Աստվածաշնչյան ըներցման մեջ կարդում ենք. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14): Ե՛կ, սիրելի՛ ընթերցող, Մեծ Պահքի մեկնարկն արդյունավորենք մարդկանց ներելու պատրաստակամությամբ, ներենք բոլորին, ովքեր մեղք են գործել մեր հանդեպ, ներենք բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են մեզ:

Կարդալ ամբողջը