RSSԲաժին: Օրվա խորհուրդ

Օրվա Խորհուրդ #30

«Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով» (Եբր. 1:1-2):

Արդարև Աստված մշտապես ներկա է եղել մարդկության կյանքում և ներկա է նաև այսօր յուրաքանչյուրիս կյանքում: Քրիստոս ներկա է և ամեն օր խոսում է մեզ հետ իր Սուրբ Հայտնության` Աստվածաշնչի և Սրբազան Ավանդության, Սուրբ Պատարագի, մեր աղոթքների և կյանքի «այլազան օրինակների» միջոցով: Մնում է միայն ականջալուր լինել Աստվածային ձայնին և վայելել Տիրոջ ներկայությունը:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #29

«Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եվ չեն ասի, թե՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:21-22)։ Աստված թագավորում է այնտեղ, որտեղ մարդն ընդունում է Աստծուն որպես թագավոր, և ինչպես վայել է Թագավորին, կատարում է Նրա անսխալական կամքը: Ուստի կերտի՛ր այդ թագավորությունը նախ ինքդ քո մեջ` […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #28

«Ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. 6:15)։ Ավետարանը` Քրիստոսի հաղթանակի բարի լուրը, այս կյանքում քրիստոնյաներիս ամուր քայլերի և խաղաղության կարևորագույն երաշխավորն է, հետևաբար ցանկացած մեկս պարտավուրությունն ունենք վարժվելու ու հմտանալու Քրիստոսի Ավետարանի` Աստծո Խոսքի գիտության մեջ:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #27

«Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտն. 3:20): Չնայած որ հաճախ մարդն Աստծուն փնտրում ու Նրա գոյությունն ուզում է նկատել սոսկ զգայական ու նյութական միջոցներով, այնուամենայնիվ Աստված միշտ ներկա է մեր կյանքում […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #26

«Վա՛յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. 9:16)։ Եթե քրիստոնյա ես, եթե Աստծո խոսքի հետևորդ ես, վաղ թե ուշ պարտավորություն ունես քո խոսքով ու գործով ավետարանելու` Քրիստոսի փրկության բարի լուրը տարածելու քո ընտանիքում, քո հարազատների ու ծանոթների շրջանում: Հակառակ դեպքում «վայ» է քեզ, քանի որ հոգ տարար միայն քո փրկության համար:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #25

Կյանքն առանց փորձությունների ու դժվարությունների չի լինում: Ինչպես ոսկին է ազնվանում կրակի բոցերի մեջ, այնպես էլ մարդու հավատն ամրանում ու զորանում է հոգևոր փորձությունները հաղթահարելու ճանապարհով. «Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր» (Սիրաք 2:1)։

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #24 (դատաստան)

«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը ծռել» (Հոբ 39:32) – յուրաքանչյուրիս հարց է ուղղում Աստված: Թերևս հավատացյալ մարդու համար կյանքը բարեպաշտ, քրիստոնեավայել ու սրբությամբ ապրելու համար կարևոր մի խթան է Տիրոջ արդար դատաստանը, որից խուսափել չի հաջողվի ոչ ոքի` լինի նա հավատցյալ, թե` անհավատ: Աստծո դատաստանն անբեկանելի է: Ապրի՛ր այնպես, որ ապարդյուն չմտածես այն ծռելու […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #23 (գործեր)

Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։ Որքան էլ որ ցավալի է, հաճախ քրիստոնյա` Քրիստոսի աշակերտ ենք անվանում ինքներս մեզ` երբեք ու երբեք չանդրադառնալով, որ միայն խոսքը կամ միայն ճշմարտության ընդունումը մեզ քրիստոնյա չի դարձնի: Անհրաժեշտ է […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #22 (անկեղծ աստավածպաշտություն)

«Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է» (Ղուկ. 16:15)։

Այս խոսքը, որ Քրիստոս ուղղեց իրեն ընդդիմացողներին, այսօր մեզ` Քրիստոսի հետևորդներիս էլ շատ բան ունի ասելու: Որքան էլ մեր հավատքի և եկեղեցասիրության մեջ մարդկանց առաջ ջանանք ներկայանալ նախանձախնդիր …

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #21

«Ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե ինքը զերծ է մեղքերից» (Առակ. 20:9)։

Մեծ Պահքի ապաշխարության այս շրջանը հիանալի առիթ է զննելու սեփական ներաշխարհը, հասկանալու ու կշռելու սեփական ծանր մեղավորությունը, որովհետև …

Կարդալ ամբողջը