RSSԲաժին: Օրվա խորհուրդ

Օրվա Խորհուրդ #40

Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը։ Ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Իմ Հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք (Եզեկ. 37:12-14)։ Եզեկիելի մարգարեության հոգեշունչ […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #39

«Նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին» (Զաք. 9:10): Քրիտոսի լույսը, քրիստոնեության բերած հույսը Աստծուն ապավինողներին խաղաղություն է բերում, խաղաղություն, որը հարատև է, հոգևոր ու չափազանց կարևոր մարդկության համար, խաղաղություն, որը սեր է ծնում:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #38

Եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները. և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Արդ, դուք մարմինն եք Քրիստոսի և անդամներ՝ նրա անդամներից (Ա Կորնթ. 12:26-17)։ Ահավասիկ առողջ հասարկության կատարելագույն բանաձևը՝ Քրիստոսի մարմինը հանդիսացող Սուրբ Եկեղեցին: Եթե ամենքս կարողանանք ապրել կողքինի ցավով և […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #37

«Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է» (Ա Կորնթ. 12:4)։ Աստծո շնորհը, երկնային պարգևն ուրանալն ու սպանելը մեծագույն մեղք է: Պետք չէ տարբերություն դնել մարդկանց ունեցած շնորհների միջև, քազի դրանք բոլորը Աստծուց` Սուրբ Հոգուց են: Անհրաժեշտ է շնորհը պահել, պահպանել զարգացնել և ծառայեցնել Աստծո փառքին:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #36

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22:37-39)։ Փակ շղթա կազմած և մշտական փոխլրացման մեջ գտնվող այս պատվիրանի 2 կետերը կատարելու միջոցով կյանքի կոչած կլինես Քրիստոսի բոլոր պատվիրաններն […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #35

«Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպ. 1:21): Տարօրինակ հնչող այս տողերը հավիտենական ճշմարտություն են պարունակում իրենց մեջ. եթե քեզ համար կյանքը Քրիստոսն է, եթե ապրում ես Քրիստոս Աստուծով, ապա մահը երբեք կորուստ չի կարող լինել, այլ միայն շահ, անգին գանձի` հավիտենական կյանքի ձեռքբերում:

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #34

«Ես եմ Տեր Աստվածը, և չկա մեկ ուրիշը» (Ես. 45:5): Կյանքում չափազանց կարևոր է ունենալ այն գիտակցումը, որ ցանկացած երևույթի, կյանքի ցանկացած դրսևորման սկիզբը և ավարտը Աստված պիտի լինի: Ամեն բան պետք է պայմանավորել ու կշռել Աստծո ճշմարտությամբ, հակառակ դեպքում ճշմարտության այլ չափանիշներ պիտի խուժեն մեր կյանք և այդ չափանիշները առաջդրողներն ակամա պետք է լինեն […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #33

«Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. 4:20-21)։ Քրիստոսով աշխարն ու մարդկությունը, բարոյականությունն ու […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #32

Երբեմն մեզ թվում է, թե Աստծո Արքայությունը տարածելու համար բավարար գիտելիքներ ու կարողություններ չունենք, հաճախ խուսափում ենք գոնե մեր մերձավորների ու հարազատների շրջանում Աստծո ճշմարտությունը բարձրաձայնելուց` մտածելով, թե մեր շուրթերը իրավունք չունեն այդ անելու: Տերը սակայն Մովսես մարգարեի հետ զրույցի օրինակով հիշեցնում է. «Ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է […]

Կարդալ ամբողջը

Օրվա Խորհուրդ #31

«Ինչ խորհուրդ էլ անեք՝ Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք՝ չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է» (Ես. 8:10)։ Այս խոսքը Տերը Եսայի մարգարեի շուրթերով ուղղում է նրանց, ովքեր չեն ընդունում Աստծո զորությունը, չեն հավատում Նրան և ամեն ջանք գործադրում են աստվածային փառքը նվազեցնելու, քրիստոնյաներին ճնշելու համար: Սակայն Տերը վստահեցնում է, […]

Կարդալ ամբողջը